«Փաստը» գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Նշենք, որ Դավիթ Գևորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերին, մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն' նա հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Դ. Գևորգյանի դրամական միջոցները կազմել են 250 000 ՀՀ դրամ և 1800 ԱՄՆ դոլար: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցներն ավելացել են: 250 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում կազմել է 3 100 000 ՀՀ դրամ, իսկ 1800 ԱՄՆ դոլարը' 5100 ԱՄՆ դոլար: Դավիթ Գևորգյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 5 597 480 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից' համապատասխանաբար կազմելով 1 548 480 ՀՀ դրամ, 2 395 000 ՀՀ դրամ և 1 654 000 ՀՀ դրամ: Հավելենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել էին 609 505 ՀՀ դրամ և 2973 ԱՄՆ դոլար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը