Երեւանում, այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վիգեն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 462 համարանիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքային փողոցի 182 հասցեում՝ «Լենդ Գանե»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետեւ առաջ ընթանալով, բախվել «Լուիզա» հանդիսությունների սրահի գովազդային վահանակին եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել «Լենդ Գանե»-ի եւ «Լուիզա» հանդիսությունների սրահի աշխատակիցները եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը