Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորի մարզում ողբերգական ավտովթարի պահը. բժիշկներին չէր հաջողվել փրկել 31-ամյա վարորդի կյանքը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթարը Վայոց Ձորի մարզում, երբ Եղեգնաձորի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, տապալել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի գովազդային ցուցանակը, բախվել քարերին ու կողաշրջվել։ Վարորդին, ում ավտոմեքենայի տակից դուրս էին բերել, մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ցուցանակին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գոտում։ Վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպքի վայր էի ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 601 անգամ
Լրահոս
ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video) Ինչու՞ է Մեդվեդևը հենց Գագիկ Ծառուկյանի անունը երեկ տվել․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին համապատասխան տեղն է ուղարկել․ ի՞նչ ինֆորմացիա փոխանցեց Սուրեն Սուրենյանցը (video) Չեմ հարգի էն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան. ՍԴ անդամ (video) Հուլիսի 4․ հետ քայլի տեղ չունենք․․․ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, ձեզ եմ դիմում․ քաղաքացի (video) Գյումրիում ուրիշ սցենար է եղել․ ինչու՞ այս ընտրություններում չաշխատեց դա․ Սուրեն Սուրենյանց (video) Ադրբեջանը կռվախնձոր է դառնալու. որտե՞ղ է Իսրայելը տեղափոխելու ողջ ռազմատեխնիկան. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանի հայտարարությունից հետո տեսա՞ք՝ ինչ արեց ԿԸՀ-ն․ Արամ Վարդևանյան (video) «Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել»․ ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ Վահագն Հովակիմյանին (video) Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական պետություն Դուք լսեցի՞ք Սրբուհի Գալյանի աբսուրդային խոսքը՝ ՍԴ-ում․ Նաիրա Զոհրաբյան (video) Թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am