«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլեւ իրացման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա: 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 9.8 տոկոսով քիչ կարտոֆիլ է վաճառվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5-ը` օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տնտեսությունում առկա մնացորդը:
Ու մինչ գյուղացին ստացած բերքն իրացնելու խնդիրներ ունի, Հայաստանը, մյուս կողմից, կարտոֆիլ է ներկրում: Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 2 հազար 48 տոննա կարտոֆիլ:
Այսինքն՝ ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ մնում է հորերի մեջ: Մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում եւ տարեցտարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը