«Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնել, այո՞․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանին։
Քննարկման ընթացքում խոսվել է նաեւ, որ պետք չէր նման հայտարարություն անել, որովհետեւ այն, փաստացի, Ռուսաստանի դեմ էր։ «Ուրեմն` Ռուսաստանի դեմ ուղղորդում են էն լրատվամիջոցները, ովքեր արհեստականորեն փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ չեղած տեղից պատմություն սարքելով, այն լրագրողները, ովքեր տարրական գիտելիքներ չունեն լրագրությունից, ովքեր հարցը չեն զանազանում հայտարարությունից եւ պնդում են, որ ես նման հայտարարություն եմ արել, այնինչ ես վերահասցեագրել եմ ընտրողների հարցը` հանձնաժողովում տեղի ունեցող քննարկմանը, եւ ես ներկայացրել եմ կամ վերահնչեցրել եմ այն հեռուստաալիքների անունները, որոնք տրվել են հանձնաժողովի նախագահի կողմից. ընդամենը սա է եղել»:
Եվ, այնուհանդերձ, Ձեզ ասվե՞լ է` ինչպես ստեղծել եք այս «քաոսային» իրավիճակը, այդպես էլ փորձեք հարթել։ «Ոչ մի քաոսային իրվիճակ չի ստեղծվել, եւ եթե Դուք լսել եք վարչապետի մի քանի օր առաջ պատասխանը` նա հստակ արտահայտվել է այդ հարցի մասին»:
Դե, ասում են` անգամ Պեսկովն է խնդրով անհանգստացած եղել։ «Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ` չգիտեմ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը