Արամ Սիմոնյանի դեմ նոր գրոհ է կազմակերպվում

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Արայիկ Հարությունյանը։

Ուշագրավ էր այն, որ նախագահությունում, ուր նստած էին վարչապետ Փաշինյանն ու ԿԳ նախարարը, բացակայում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Վերջինս, ինչպես նշել էին լրատվամիջոցները, վարչապետին չէր դիմավորել անգամ ԵՊՀ մուտքի մոտ։


«168 ժամ» -ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր բացակայությունը վարչապետի հետ հանդիպմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ «Դա տնտեսագետների հետ, եւ ոչ միայն՝ Համալսարանի, հանդիպում-գիտաժողով է։ Այո, ներկա չեմ այդ հանդիպմանը, դե, օրենքն է այդպես՝ ոչ բոլոր հանդիպումներին եմ ես լինում»՝ հավելելով, որ որեւէ խնդիր չկա։

Այնուամենայնիվ, որքան էլ Ա. Սիմոնյանը հերքի անհերքելին, ակնհայտ է, որ իր եւ կառավարող քաղաքական ուժի եւ, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են ԵՊՀ ռեկտորի՝ այսօրվա հանդիպմանը ներկա չլինելու պատճառը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ արդեն շուրջ մեկ տարի է, որ իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով հասնել Արամ Սիմոնյանի պաշտոնանկությանը, սակայն վերջինս բազմիցս հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական չի տալու։ Իշխանությունների համար տարատեսակ ճնշումներից՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» ուսանողական շարժման ակցիաներից, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ապարդյուն ստուգումներից, ամենատարբեր պաշտոնյաների մակարդակով անվանարկումներից հետո միակ ելքը մնում էր Ա. Սիմոնյանին հոգաբարձուների խորհրդի նիստում անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անելը, սակայն դա էլ չպսակվեց հաջողությամբ, քանի որ նշված նիստում չհաստատվեց այդ օրակարգը, ու ռեկտորը շարունակեց պաշտոնավարել։

Արամ Սիմոնյանը հրաժարական չներկայացրեց անգամ այն բանից հետո, երբ վարչապետը Կառավարության նիստում, բացահայտորեն ակնարկելով Արամ Սիմոնյանին, ասաց.

«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ, էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումը ասել»՝ մոռանալով, որ Հայաստանում բուհերն ինքնակառավարվող մարմիններ են, եւ վարչապետը չի կարող նշանակել կամ ազատել նրա ռեկտորին։

Եվ ահա, Կառավարության՝ «168 ժամ» -ի աղբյուրները փոխանցեցին, որ նոր գրոհ է պատրաստվում կազմակերպել ԵՊՀ-ի եւ Արամ Սիմոնյանի դեմ, եւ դրա համար մինչ բուն հարձակումն ամրացնում է թիկունքը։

Հոգաբարձուների նախորդ նիստից հետո Կառավարությունը եւ Փաշինյանն անձամբ են դժգոհել, որ տապալվել է Սիմոնյանին պաշտոնանկ անելու իրենց պլանը, քանի որ Խորհրդի՝ Կառավարության ու ԿԳ նախարարության կողմից ներկայացված ոչ բոլոր անդամներն են իրենց հնազանդ պահել ու հլու կամակատարներ չեն դարձել իրենց ձեռքին։

Հիշեցնեք, որ, թերեւս, ակնարկը վերաբերում է մասնավորապես, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մուսայելյանին, ովքեր այդ նիստի ընթացքում չեն ապահովել Ա. Սիմոնյանի պաշտոնանկության իրականացումը։

Կառավարության նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ ԵՊՀ կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ են նախատեսվում, եւ բոլոր այն անդամները, ովքեր ոչ լոյալ դիրքորոշում են որդեգրել ու չեն ենթարկվել Կառավարության ու վարչապետի կամքին, կհեռացվեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, ու այդ կազմը կհամալրեն յուրայիններով, այսինքն՝ իշխանությունների գործողություններին հլու-հնազանդ մարդկանցով։ Դա կարվի այն նպատակով, որ Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը երկրորդ փորձից գոնե հաջողվի հասցնել իրենց համար դրական ավարտին։

Եթե առաջիկայում նման զարգացումներ լինեն, ապա սա կապացուցի, որ բուհերում ոչ մի ակադեմիական ազատություն չկա, դրանց կառավարման խորհուրդները նախկինից շատ ավելի անազատ ու քաղաքականացված են եւ կախված Կառավարության կամքից (ինչպես նախկինում ընդդիմադիր Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին), եւ Կառավարությունը, փաստորեն, ընդամենն ամիսներ առաջ հաստատած իր Խորհրդի կազմում «ստիպված» նորից փոփոխություններ պետք է անի, որ էլ ավելի հնազանդ կազմով հասնի իր ցանկությունների բավարարմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1099 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am