«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որեւէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից:
Ներկայումս Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների թեմաներից մեկը հենց այդ հարցն է, որպեսզի կոնգրեսականների լոբբինգի շնորհիվ հնարավոր լինի ստանալ այդ հրավերը: ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումներն ապահովելու համար այդ աշխատանքին են կցվել նաեւ Փաշինյանի սատելիտ հ/կ-ները, որոնք կապեր ունեն ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ կամ ֆինանսավորվում են վերջիններիս կողմից:
Մեր աղբյուրները պնդում են, որ նմանատիպ ակնարկներ են եղել նաեւ նորանշանակ դեսպանի հետ հանդիպումների ժամանակ: Թե որքանով արդյունավետ կլինեն ջանքերը, ցույց կտա ժամանակը, սակայն, մեր տեղեկություններով, ամերիկացիներն այս առիթով մի քանի ակնարկ, այնուամենայնիվ, արել են՝ հատկապես կապված Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքական գծի մեջ որոշ քայլերի, այդ թվում՝ Սիրիա զորամիավորում ուղարկելու փաստի հետ»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը