«Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են մարտի 1-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել մեր ձեռքի տակ, կշարունակենք հատվածաբար ներկայացնել դրանք:
Այսօր հերթը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, որը մանրամասն ցուցմունքներ է տվել գործով: Ըստ նրա` «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»:
Քննիչի հարցին. «Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել. ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակի ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին», նախկին ռազմական ոստիկանապետ Գասպարյանը պատասխանել է. «Դե, դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում… Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք… Կա գերագույն գլխավոր հրամանատար»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը