«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում իրավիճակի փոփոխությունն ավելի շատ ակնհայտ դարձավ մայրաքաղաքի ծայրամասերում՝ հատկապես աղբամանների ճոխ պարունակությամբ և մայթերին նախկին իշխանությունների կողմից տեղադրված նստարանների անհետացմամբ։ Եթե լիքը աղբամաններն ու դրանց շրջապատի աղբն անմիջապես աչք են ծակում, և այդ մասին ով ասես խոսում է, ապա նստարանների անհետացումը հատուկենտ քաղաքացիներ կարող են նկատել, ձեռքներն անհուսորեն թափահարել ու հեռանալ։
Հալաբյանից Շինարարներ ձգվող Էստոնական փողոցից միանգամից անհետացել է հինգ նստարան, իսկ նստարանների կողքին տեղադրված աղբամաններից երկուսն են մնացել։
Մեր տեղեկություններով՝ յուրաքանչյուր նստարան՝ աղբամանների հետ, մոտ երկու հարյուր հազար դրամ արժողություն ունի։ Բոլորը միասին՝ մեկ մլն դրամ։ Իսկ եթե փորձենք հաշվառում կատարել վարչտարածքի բոլոր փողոցներում, կարծում եմ, վնասը միլիոններ կկազմի։ Նշված իրավիճակը բնորոշ է ոչ միայն այս փողոցին։ Վարչտարածքի գրեթե բոլոր փողոցներում նույն վիճակն է»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը