Իմ երկրում ես ապրում եմ կիսապատանդի կարգավիճակով. Անձնագիրս առգրավված է. Ալեք Ենիգոմշյանի ահազանգը

Իմ երկրում ես ապրում եմ կիսապատանդի կարգավիճակով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ցավում եմ, որ պետական գերիշխանության, անվտանգության եւ ներքին արդարության ասպարեզներում մեր երկրի ու ժողովրդի դիմագրաված լրջագույն եւ բազում խնդիրների առկայության պայմաններում ստիպված եմ բարձրաձայնել դրանց համեմատությամբ շատ անկարեւոր, անձնական բնույթի մի հարցի մասին:

Խնդիրը վերաբերվում է հակաիրավական նախկին վարչախմբի դեմ ժողովրդի ընդվզումից ու տարած հաղթանակից մեկ տարի անց «իրավապահ» մարմինների շարունակվող հակաիրավական գործունեությանը:

ՀՀ գործադիր իշխանությունների մաս կազմող ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ինչպես նաեւ ՀՀ Դատախազության հակաիրավական կամայականությունների պատճառով ես, Ալեք Ենիգոմշյանս (անձնագրային տվյալներով` ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույան), արդեն ավելի քան երկուսուկես տարի իմ երկրում պահվում եմ փաստացի կիսապատանդի վիճակում:

27 հուլիսի 2016 թ. ինձ առաջադրվել է շենք-շինությունների զավթման օժանդակության մեղադրանք: Ինձ համար աներկբա է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է եւ շինծու, եւ ունեցել է բացառապես քաղաքական շարժառիթներ: Բայց նշածս հակաիրավականությունը դրան չի վերաբերվում:

 Մեղադրանքը ներկայացվելու օրվանից անցել է մոտ 1000 (հազար) օր, եւ իմ «գործը» դեռեւս գտնվում է «նախաքննության» փուլում: Եվ սա այն դեպքում, երբ հազարապատիկ ավելի բարդ ու խճճված գլխավոր գործի` «Սասնա ծռեր» խմբավորման գործողության նախաքննությունն ավարտվել է 8-9 ամսում:

Իրականում այս 1000 օրերի ընթացքում ոչ մի նախաքննություն չի ընթացել եւ ես թեկուզ մեկ անգամ հարցաքննության չեմ հրավիրվել:

Փոխարենը՝ այս ամբողջ ընթացքում իմ անձնագիրը մնացել է առգրավված եւ իմ բանկային հաշվեհամարների ու անշարժ գույքի նկատմամբ կալանք է կիրառված: Նշեմ, որ ես ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ էլ թոշակ եւ իմ բանկային հաշիվը եղել է ապրուստի իմ միակ աղբյուրը:

Իմ նկատմամբ մեղադրանքի պահպանումը, տեղի չունեցող «նախաքննության» հավերժացումը, անձնագրի առգրավման ու միջոցների նկատմամբ կալանքի անժամկետ պահպանումն այլ կերպ չեն կարող բնութագրվել, քան իրավունքը պահպանելուն կոչված մարմինների կողմից հակաիրավական գործունեություն եւ քաղաքացուն կիսապատանդի վիճակում պահելու փաստ:

Այդ հակաիրավական գործունեության հեղինակներն են ՀՀ ՀՔԾ-ն եւ ՀՀ Գլխավոր Դատախազությունը: Առաջինը` որովհետեւ իմ «գործը» գտնվում է նրա վարույթում, երկրորդը` որովհետեւ անցնող երեսուներկու ամիսների ընթացքում յուրաքանչյուր երկու ամիսը մեկ դատախազությունը ՀՔԾ քննիչին թույլ է տվել երկարացնել «նախաքննության» ժամկետը:

Ս.թ. մարտի 6-ին ես դիմում եմ ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, պահանջելով վերջ տալ խեղկատակությանը եւ քննությունն ավարտել ու գործն ուղարկել դատախազություն, որպեսզի ի վերջո կայանա դատական գործընթաց: Մարտի 18-ին նույնաբովանդակ գրությամբ դիմել եմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Երեկ, 2019 թ. ապրիլի 10-ին, ստացել եմ իմ «գործով» ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի 5 ապրիլի թվակիր գրությունը, որտեղ նա ինձ ոչ ավել ոչ պակաս հաղորդում է, թե «քննությունը» շարունակվում է:

Ես կասկած չունեմ, որ իմ դիմումի «պատասխանի» բովանդակությունը նույնն էր լինելու, եթե այն ստորագրած լիներ ոչ թե Էդիկ Հակոբյանը, այլ ՀՔԾ մեկ այլ պաշտոնյա:

Բայց առնվազն տարակուսանք է առաջացնում այն իրողությունը, որ ՀՔԾ-ն իմ դիմումին պատասխանելու պարտականությունը հանձնել է նույն այն անձին, ում հանցավոր անգործունեության դեմ է ուղված եղել իմ բողոքը:

Բայց սա դեռ երեւույթի մի կողմն է:

Մյուս, ավելի հրեշավոր կողմը պարզ է դառնում, եթե հիշենք, թե ո՞վ է ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանը:

Էդիկ Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի գլխավոր դահիճն է:

Փաստորեն, նախկին վարչախմբի ամենակեղտոտ գործերի կատարածուները շարունակում են մնալ իրենց պատասխանատու պաշտոններում: Ավելին՝ շարունակվում է նրանց վստահվել կարեւորագույն նշանակություն ներկայացնող գործերի քննությունը:

Արդարեւ, նույն Էդիկ Հակոբյանը ներկայումս մաս է կազմում 2008 թ. մարտի 1-ի գործով քննչական խմբին: Ինչ խոսք, այդ գործով բազմակողմանի, լրիվ, առարկայական, մանրակրկիտ, խղճամիտ եւ արդար քննությունը կարելի է երաշխավորված համարել ... :

Ակնհայտ է, որ վերոգրյալի պատասխանատուները ՀՀ «անկախ» դատական իշխանությունները չեն, այլ գործադիր իշխանության մաս կազմող «իրավապահ» մարմինները:

Այդ դեպքում ի՞նչ է գործադիր իշխանության ղեկավարության դիրքորոշումն այս ամենի նկատմամբ:

 

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՀՊԿ ռազմածnվային ուժերի hրամանատարի մաhվան մասին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am