Իսկ մաքսատան տեսուչ Հայկ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ


Իսկ մաքսատան տեսուչ Հայկ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ
------
Պաշտպանելով տրանսգենդերի իրավունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բորբոքված հարցնում էր. «ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ»:

Արժե այլ հարց տալ Փաշինյանին։ Իսկ իր համար ՀՀ քաղաքացի, մաքսատան տեսուչ, հայ տղամարդ Հայկ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ։

Նրան հանրայնորեն նվաստացնելու, նրա վրա մուննաթ գալու, նրանից լվացք անել պահանջելու, նրա հետ դու-ով խոսելու, վիրավորելու իրավունք վարչապետն ունի՞, թե՞ չէ։

Նրան աշխատանքից հեռացնելու, դիմում գրելու և հեռանալու անօրինական պահանջ դնելու իրավունք վարչապետն ունի՞, թե՞ չէ։

Այն պահվածքը, որ այս ամեն ինչի վերաբերյալ ցուցաբերում է Փաշինյանը, կասկածի տակ չի՞ դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը:

Արդյոք ՀՀ քաղաքացիները չպե՞տք է մտածեն՝ «ժողովրդի վարչապետն» այսօր իրո՞ք Սահմանադրության և օրենքների երաշխավորն է, և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է երկրի վարչապետ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին։

Ո՞ւր են օտարերկրյա գրանտներից սնվող այն վայ իրավապաշտպանները, միջազգային կառույցները, որ աղմուկ են բարձրացրել տրանսգենդերի իրավունքների պաշտպանության անվան տակ։ Ինչո՞ւ նրանք այդպես ջանադրաբար չեն արտահայտվում ՀՀ քաղաքացի, մաքսատան տեսուչ, հայ տղամարդ Հայկ Մարտիրոսյանի ոտնահարված իրավունքների համար։ Այս ի՞նչ ընտրովի մոտեցում է։

Արդյոք սա լավ կազմակերպված սադրանք չէ՞ ՀՀ քաղաքացու, հայ մարդու, Հայաստանի Հանրապետության դեմ, թե՞ ըստ Փաշինյանի՝ սադրանքները լինում են բացառապես հեղափոխության և իր կառավարության դեմ:

Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական ու բարոյական սադրանք՝ ընդդեմ ՀՀ քաղաքացու, ընդդեմ մարդու իրավունքների և արժանապատվության։

Եվ, ընդհանրապես, ո՞վ է սրա իրավական և քաղաքական գնահատականը տալու, ու որքա՞ն ժամանակ է հասարակությունն այս ամենը հանդուրժելու:

Գրել է Արեգնազ Մանուկյանը

դիտվել է 677 անգամ
Լրահոս
Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am