Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձևավորեց որպես անփոխարինելի լիդեր.Միհրդատ Մադաթյան

Հարցազրույց հոգեբան Միհրդատ Մադաթյանի և 7or.am կայքի գլխավոր խմբագիր Արեգնազ Մանուկյանի հետ:/Մաս 2-րդ/

-Բոլորն իր սրտով են:

Միհրդատ Մադաթյան.Եթե մենք գնալու ենք փուչիկների, ծաղիկների քաղաքականությամբ, եկեք սահմանից զենքը հավաքենք,զինվորներին փուչիկ,ծաղիկ տանք ,փուչիկով Արցախը պահեն :Կան ստրուկտուրաներ,որոնց մենք ուժային ենք ասում ,դրանք պետք է աշխատեն:Ոչ ոք ինձ Ֆրանսիայում կամ Գերմանիայում օրինախախտություն չի ների և կպատժի ,ոչ մի փուչիկով իմ առաջ չի գա:Ւնչ է նշանակում`ես հանցագործների ոստիկանապետն է,հանցագործը պետք է նստի ու դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը,ոչ թե դառնա հանցագործի վարչապետը:

-Ինչ նմանության եզրեր եք տեսնում բոլշևիկյան հեղափոխության և այս հեղափոխության միջև:

Արեգնազ Մանուկյան.Նմանությունները և օրինաչափությունները շատ են,չնայած չէի ուզենա,բայց Փաշինյանի քայլերը տանում են նրան,որ Փաշինյանն իր վերջո ավարտելու է Կերենսկու պես և ինչպես որոշ աղբյուրներն են նշում `վերջապես կանացի շորերով փախնի:Չեի ուզենա,որ մեր երկիրը հասներ դրան ,քանի շուտ է ,ինքը պետք է հեռանա,որ չհասնենք դրան:

-երբ Սերժ Սարգսյանին ասում էին`պետք է հեռանա,հայտնի խոսք կար՝ նա անփոխարինելի է,հիմա ով կարող է փոխարինել:

Միհրդատ Մադաթյան.Այս դեպքում մենք ունենք ձևավորված լիդերներ,ու այդ ձևավորված լիդերներին ձևավորել է Նիկոլ Փաշինյանը,ամեն ինչ մտածված է,թե անձնական ամբիցիաները ավելի բարձ էին ,բայց նա ձևավորեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ,անփոխարինել լիդեր:

-Բանտարկելով ձևավոր՞եց անփախարինելի լիդեր :

Միհրդատ Մադաթյան.Երբ սկսում ենք անձին ոչնչացնել`դատել, նստեցնել,բնականաբար իրեն ձևավորում ենք որպես լիդեր`ոտնահարում ենք իրավուքները և մարդկանց մի մաս,որ այս պահին դժգոհ է որոշ պահերից,հասկանում է,որ ունի լիդեր և հետզհետե Քոչարյանի բանակը ավելանալու է ,սա լինելու է բավականին հզոր :Խնդիրն այն է,թե ինչ ձևով կլինի հաջորդ իշխանափոխությունը:Այն կլինի շատ արյունոտ ,որովհետև չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանի մեջ այն անձնավորությանը,որ գիտակցված քայլերով կփորձի հեռանալ:Դեռ անցած տարվա սկզբներին ,արդեն իշխանության եկած ժամանակ , արդեն փռում էր ասֆալտին ,խփում էր պատերին և այլն:Ինչ տեղի կունենա,եթե վաղը կանգնի իշխանափոխության խնդիր :


Արեգնազ Մանուկյան.Կա նաև Իջևանի դեպքը:

Միհրդատ Մադաթյան.Աստված տա ես սխալվեմ,բայց իր փոխանցելը թավշյա չեմ պատկերացնում`ելնելով իր էմոցիոնալ վիճակից ,իր իմպուլիսվությունից և մնացածից:

-Հայտարարություն եղավ,որ տեսել եք 19 ղարաբաղցի ձերբակալված,այսօր 19 իջևանցի ձերբակալված է:

Արեգնազ Մանուկյան.Տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը ,իրենց թիմը այդ քարոզը տարել են,այդ հայաստանցի-,արցախցի բաժանումը ,եթե հիշում եք մի պահ հետ գնաց,չկար նման տրամադրություն,բայց ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է,այդ տրամադրությունները սրվում են,միտումնավոր են սրվում: Ինչպիսին Նիկոլ Փաշաինյանն է,այնպիսին էլ իր թիմն է.ի՞նչ է նշանակում 19 իջևանցի ձերբակալված,մարդուն իր ծննդավայրով են ձերբակալ՞ում:

Միհրդատ Մադաթյան.Իսկ ով է հաշվում,թե նախկինում քանի ղարաբաղցի է եղել ձերբակալված ,քանի ղարաբաղցի մենք ունեինք Ազգային ժողովում,ոչ ոք չի հաշվել:Ոնց եք պատկերացնում ,շարքային արցախցին կարողանո՞ւմ էր հասնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսայանին և ասու՞մ էր `ինձ մի ձերբակալեք,թե դասակարգային դրված էր,որ արցախցի է:Սա լեգենդ է ,որը ստեղծվել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ,հիմա այդ գիծը շատ սուր պահվոմ է հենց վարչապետի կողմից ,ասում է`Արցախում դիվերսանտներ:

Արեգնազ Մանուկյան.Պարզապես տեղեկատվական դիվերսիա է իրականացվում:

Միհրդատ Մադաթյան.Ինչ կապ ունի իջևանցի,գյումրեցի ,արցախցի ,գոյություն ունի հայ,երբ պատերազմ է լինում ,մենք չենք նայում,թե որտեղից ենք ,գնում ենք:Նույնը կարող է լինել Իջևանում,բոլորս նաև Արցախից գնանք այնտեղ .բաժանել ցիերի ամենասարսափելին է:

Արեգնազ Մանուկյան.Օրինակ ,եթե Գյումիում լինեին այդ դեպքերը , չպետք է մարդկանց ձերբակալե՞ին ,սիմվոլիզմ կար այնտեղ,որ առաջին պայթյունի օջախը եղավ Փաշինյանի ծննդավայրը:

-Ասում են ,որ մեր երկրում կանանց ,երեխաների նկատմամբ բռնություն կա:Առաջին տիկնանց մասին խոսենք, իմ մտերիմներից մեկն ասաց,որ մենք ինչքան էլ քննդատենք,մենք ունեցել են արժանավայել կեցվածքով տիկնայք ,ձեր կարծիքը,իսկապես դա այդպե՞ս է :

Արեգնազ Մանուկյան.Որպես կին,եթե ես կանանց մասին խոսեմ,առավել ևս վատ բաներ ասեմ,էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի:Սեռային կամ անձնային բնութագրմամբ,այլ զուտ քաղաքական հայտարարությունների,քայլերի առումով դիտարկեմ.Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը գրել էր,որ ՍԴ նախագահը իր կնոջ հետ շրջագայությունների է գնացել և դա ներկայացնում էին որպես վատ բան:Աբսուրդն այն է,որ ով ով բայց,հաստատ Հայկական ժամանակն այդպիսի բան չպետք է գրեր,մենք տեսել ենք հայտարարություններ հենց Հանրայինի եթերից,որ վարչապետի տիկինն արդարացնում էր արտերկիր իրենց այցելությունները:

-Ընդ որում,ՍԴ նախագահի տիկնոջ շրջագայությունների լուրը սուտ էր:

Արեգնազ Մանուկյան.Ինքն էր հայտարարում,որ մինևնույն է,ինքաթիռը թռնում էր,դատարկ էր,այսպիսի աբսուրդային հայտարարություններ ենք տեսնում:Տեսնում ենք,որ ստեղծվել է մի հիմնադրամ,որտեղ մեր նախկին կոռումպացված համակարգի օլիգարխները կախարդական փայտիկի հպմամբ ,իմիջայլոց այդտեղ կախարդական փայտիկը կարծես լավ էլ գործում է ,դառնում են սեփականատերեր և կրկին իրենց սրտի սեփականատերերը:Աննա Հակոբյանն ասում է` կարևոր չէ փողերի աղբյուրը,բյուջեից է թալանված,թե՞ որտեղից,կարևորը բերեք:

Միհրդատ Մադաթյան.Բռնություն մեր երկրում կատարվում է ոչ ավել,քան որևէ մի զարգացած եվրոպական երկրում:Ասել,որ բոլորովին չկա,չի լինի,այնպես չէ,որ մենք յուրահատոււկ երկիր ենք,որտեղ բռնությունը չափերն անցել է և առաջնայինը բռնության դեմ պայքարելն է,դա կլինի կանանց նկատմամբ բռնություն ,թե երեխաների նկատմամբ:Երեխայի մի փոքր նույնիսկ նորմայից դուրս պաշտամունքը մեր երկրում շատ ավելի է դրված,քան որևէ եվրոպական երկրում,և բնականաբար բռնությունները երեխաների նկատմամբ շատ ավելի քիչ են՝ ելնելով այս տարամաբանությունից:Հնուց մենք եղել ենք կնամեծար ազգ և առ այսօր ունենք և կին քաղաքական գործիչներ և կին ընկերներ,դա համարավում է նորմալ,մեր կանայք մեքենա են քշում,աշխատանքի են գնում:
Մեր առաջին տիկնայք բազմաթիվ հետաքրքիր բաներ արել են մեր երկրի համար,իրենց սխալը եղել է այն,որ դա լավ չի լուսաբանվել,այքան չի խոսվել և ծեծվել այդ ամենի մասին:

Արեգնազ Մանուկյան.Գուցե իրենք իրենց ամուսիններին քիչ են սիրել և նրանց հետ չեն գնացել շրջագայությունների:

Միհրդատ Մադաթյան.Ես չէի ասի, մեր երրորդ նախագահի մասին շատ հետաքրքիր ֆիլմ նկարվեց և իր կնոջ դերն այտեղ բավականին լավ ներկայացված էր, ես չեմ կարծում,որ որևէ չսիրելու խնդիր կար:

Արեգնազ Մանուկյան.Ասում է`ես իմ ամուսնուն սիրում եմ:

Միհրդատ Մադաթյան.Ոչ ոք թող չթելադրի սիրելու ոճ,յուրաքնչյուր ընտանիքում սիրելու այլ ընկալումներ և ավելի խորը հարաբերություններ կան, քան մեխանիկականն է,որն այսօր ներկայացվում է:Աննա Հակոբյանըն ուզում ամեն րոպե լինել վարչապետի կողքին,ոչ մի երկրում դա ընդունված չէ,չեմ կարծում,որ Էմանուել Մակրոնի կինը իրեն շատ չի սիրում,որ բոլոր հանդիպումներին ներկա չի լինում:

-Գուցե մեզ համար խորթ է ,որ պետք է շատ ակտիվ լինի,շատ ավելի մեծ դերակատարում ունենա:

Միհրդատ Մադաթյան.Ես չեմ ընդունում,որ ներքնազգեստը փողոցում փռելը մշակույթ է,կա մի ինտիմ մաս,որը քննարկման ենթակա չպետք է լինի:

-Կանանց մի խումբ գնացին ,բարեկամության մասին խոսեցին:

Արեգնազ Մանուկյան.Ես չեմ կարծում,որ մեր տղաները զոհվեցին հանուն ոչնչի,այդ դեպքում ավելի լավ է լռել, քան խոսել:

Միհրդատ Մադաթյան.Ես կարծում եմ,որ վարչապետի կինը պետք է յոթ անգամ ավել պատասխանատու զգա իր ասած ամեն բառի համար,բայց վարչապետը իր ասած բառերի համար պատասխանատու չի,ուր մնաց կինը:Որքան մարդը ստատուսով բարձր է,այնքան իր ասած խոսքը շատ ավելի քննարկման,և քննդատաման ենթակա է:Մենք ունենում ենք ուղղակի ասված բաներ,որը կարող է թույլ տալ իրենից ոչ մի բան չկախված մարդը: Նույնիսկ մի հիմնարկի տնօերենին այդքան անմտածված չի կարելի խոսել, իրոք ,արդյոք դա առաջին տիկնոջ ասված խոսք էր,որ մեր զինվորները զոհվեցին հանուն ոչնչի:

Վարչապետի գրած արտահայտությունը՝Սևանը մաքուր է ,կեցցե հայ զինվորը .երկու իրար հետ կապ չունեցող մտքեր:

Արեգնազ Մանուկյան.Տեսնում ենք,որ իրենց դուստն էլ է իրեն իրավունք վերապահում ֆեյսբուքում գրառումներ կատարել,մամուլին դասեր տալ:

Միհրդատ Մադաթյան.Որ նախագահի երեխան է այսօրվա դրությամբ ,լինելով շատ ավելի հասուն տարիքում,փորձել դասեր տալ:

-Այդ երեխան աչքերը բացել է,նման բաներ է տեսել,չենք կարող համեմատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների հետ:

Միհրդատ Մադաթյան.Երեխային թույլ են տալիս ծնողները:

Արեգնազ Մանուկյան.Բովանդակությունն էլ նշանակություն ունի, ինքը բարոյախրատական ոճով գրառումներով է հանդես գալիս և մամուլին դասեր է տալիս,դա նույն բանը չէ,որ պարզապես գրառումներ կատարել,այտեղ ակտիվության մասին չէ,այլ խրատական խոսքի,որ տալիս է մամուլին, որ ազատ մամուլ չեմ տեսնում:Ինձ մոտ հարց է առաջանում`ձեր ընտանիքին պատկանող մամուլը ո՞ր մամուլի շարքին է դասվում,այդ ոչ ազատ մամուլի՞:

-Մեր զրույցը ոնց պտտվում , գալիս է այդ ընտանիքի թեմային,ի՞նչն պատճառը:

Միհրդատ Մադաթյան.Երբ իմ մարմնի ինչ-որ տեղը ցավում է,ես իմ ամբողջ ուշադրությունը ուղղում եմ այդ ուղղությամբ,մնացած տեղերի վրա ուշադրություն չեմ դարձնում: Մենք ունենք խնդիր,որը այսօր յուրաքանչյուր մարդու է խիստ մտահոգում,խնդիրները ծանր են,բավականին դժվար ,դրանց լուծումը նույնիսկ հեռվում չի երևում,մենք տեսնում ենք անկում,հեռուստացույցով լսում հակառակը:Որոշ լրատվամիջոցներով լսում ենք,որ մենք ունենք տնտեսական աճ,մեր երկիրն ամենաերջանիկ երկիրն է, բայց մենք տեսնում ենք թանկացում,տնտեսական նվազում,բիզնեսմենների կարծիքները այսօրվա տնտեսական վիճակի մասին, ասվում է,որ դեմոկրատիա է,տեսնում ենք հակառակը,Իջևանում գիշերով տներից հանում են մարդկանց:Տեսնում ենք համատարած սուտ:

-Նաև տեսնում ենք այն,որ նախկինում գոնե եթերից չէինք կարող նախորդ իշխանության մասին ազատ խոսել:

Միհրդատ Մադաթյան.Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ:

-Հիմա կարող ենք նստել և ազատ խոսել:

Միհրդատ Մադաթյան.Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից էր այդպես խոսում: Նա ամբիոնից է տվել այն սուտ խոստումները,որ այսօր չի իրականացնում,ինչո՞ւ եք որոշել,որ դա այդպես էր,դու ե՞րբ եք եղել որևէ մեկին հարող:

-Ինչ - որ տեղերում կարող էի խոսել,դա ուղղակի եթեր չգնալ:

Արեգնազ Մանուկյան.Շուտով մենք դրան կգանք և կհասնենք,որովհետև մենք հակառակն ենք տեսնում,կա ոչ թե խոսքի ազատություն,այլ ով ինչ ուզում, ասում է:Նիկոլ Փաշինյանն օրենսդիր և գործադիր մարմինը իր գրպանում դնելուց հետո ուզում է դատական համակարգը ամբողջությամբ բռնատիրական սարքել`դակիչ և պատժիչ մեքենա ,բռնատիրական համակարգ ստեղծելու համար նրան այդպիսի կամակատար դատարաններ են պետք,ինչպես օրինակ Արմեն Դանիելյանը,ով ,խախտելով դատավարական ընթացակարգերը,թույլ չտալով մյուս կողմին առարկություններով հանդես գալ, իջեցրեց վերևից տված հրամանը, դակեց:Նման դատարաններ են Նիկոլ Փաշինյանին պետք,այդ թվում նաև այս հարձակումները ՍԴ-ի վրա,հենց դրա մասին են խոսում,դրանից հետո փատսբաններին են անցնելու:Ի դեպ,փաստաբանների հայտարությունը ես շատ ողջունում եմ,իրենք ասացին,որ շուրջ 50 փաստաբաներր, պատրաստ են կանգնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությանը:Փաստաբանների հարցերը լուծելուց հետո իրենք անցնելու են մամուլին:

Նիկոլ Փաշինյանի այդ վերջին հայտարարությունը դատավորների մասին,այդ վնգստալը,փայտով գլխին տալը,վարչապետին հարիր բառապաշար չէ,դա նույնիսկ փողոցային ընդդմադիր գործչին հարիր բառապաշար չէ,դա ամենցածր առևտրականին հարիր բառապաշար է ,և ես պարզապես զարմանում եմ մեր դատավորների վրա,որ իրենք հայտարարություն չունեցան և չեմ տեսնում մինչև հիմա այդպիսի արժանապատվություն,որ միավորվեին և Նիկոլ Փաշինյանին ասեին`չէ:

Միհրդատ Մադաթյան.Ազատ խոսքը դա զազրախոսությունը չէ,որի ուսուցիչը Նիկոլ Փաշինյանն է ,որ այսօր համատարած տարածվում է ամեն տեղ ,և համացանցում և մնացած տեղերում ունենք,Հայաստանի պատմության մեջ ցույց տվեք ևս մի քաղբնատարկյալ,որը եղել է:Լևոն Տեր-Տետրոսյանի ժամանակ նման կերպ վարվեցին դաշնակների հետ ,հիմա Ռոբերտ Քոչարյանի հետ :Այն ժամանակ էլ էին ասում,որ հիմնավորվոծ է,բայց այդ մարդիկ քաղբանտարկյալ էին :Նույնը Ռոբերտ Քոչարյանի հետ է,մենք ունենք քաղբանտարկյալ,և մամուլով ասում է,որ նման բան չկա,ամեն ինչ նորմալ է:Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը վաղուց դուրս է եկել մարտի մեկի շրջանակից ,մարտի մեկի հետ ոչ մի կապ չունի,այսօրվա դրությամբ մենք ունենք մարդ,ով ուղղակի պետք է նստի, որովհետև այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը,էլ ինչ դեմոկրատիայի մասին ենք խոսում :

Արեգնազ Մանուկյան.Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ զուտ անձնական մտասևեռումների,վրեժխնդրության ,տարիներով կուտակված բան,այստեղ նաև Ղարաբաղի հարցը կա,որովհետև Ռոբերտ Քոչարյանն է,որ կարող է դեմ կանգնել Նիկոլ Փաշինյանի հեռահար պլաններին,որ օդում կախված լուրերի համաձայն,ինքը փորձում է Բոլթոնի պլանը իրականացնել,կյանքի կոչել և հենց այդ կոնտեքստում են նաև բացատրվում ՍԴ-ի վրա հարձակումները,անվազն երեք դրվագով :ՍԴ-ն կարող է խոչընդոտ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի վրա`Ռոբերտ Քոչարյանի գործով,Արցախի հարցը,որը կարող է դրվել հանրաքվեի և առնչվել ՍԴ-ի,և սահմանադրական փոփոխություններն են,որ ՍԴ-ն կարող է խոչընդոտ հանդիսանալ:Ի դեպ,Սահամանդրական փոփոխությունների հետ կապված կարող եմ ասել,որ եթե Նիկոլ Փաշինյանը այդքան խելք չունենա և դիմի այդ քայլին,ապա առնվազն դա կվերածվի կոնսեսուս մինուս մեկի :

-Աշունը հեռու չէ,ինչպես ասում են`ճտերը աշնանն են հաշվում:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1022 անգամ
Լրահոս
Քաղաքացին թոքաբորբ է, սակայն բուժման համար փող չունենալու պատճառով չի ստանում բուժօգնություն.Մարինա Խաչատրյանն ահազանգել է ԱՆ (video) Բանակային տարիքը շիզոֆրենիա հիվանդության տարիքային շեմն է.բանակ են հաճախ տանում հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողների.Սամվել Խուդոյան (video) Ինչքան извращенец պետք է լինի պաշտոնյան, որ աղքատ ու անտուն մարդկանց հաշվին 174 միլիոնի պարգևատրում տա Թշնամին Կոթիի ուղղությամբ կրակ է արձակում, մեր երկրում երկու նախագահներից մեկը բանտում է, վաղն էլ մյուսի դատն է.Վահան Բաբայան (video) «Այո, կա խնդիր». Փաշինյանի ամփոփիչ խոսքը՝ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստում Չարաշահումներ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց Կորոնավիրուսը չի գա Հայաստան, որովհետև վախենում է, որ Արսեն Թորոսյանն իրեն կբռնի, գարդասիլ կպատվաստի.Մարինա Խաչատրյան (video) Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է․ Արծրուն Հովհաննիսյան Մուրացկանի կարգավիճակից Նիկոլ Փաշինյանը խաղաղություն էր մուրում.քննարկում (video) Խոշոր ու ողբերգական ավտովթար. «07»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ Արցախի բանակցությունների արդյունքները պետք է դրվեն ժողովրդական հանրաքվեի. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (video) Նիկոլ Փաշինյան, Գյումրիում քանի՞ հոգու ես տեսել, որ տուն է ստացել, կազինոում կրվել, էլի վերադարձել տնակում ապրելու (video) Էսօր, որ Փաշինյանը լավ ծանոթ չէ Արցախի բանակցային գործընթացին, նաև Ալիևի մեղքն է, լավ չի սովորեցրել նրան.Արթուր Համբարձումյան (video) Հասկանու՞մ եք՝ ինչքան վտանգավոր է, երբ ասում են՝ մարդիկ պատրաստ են տունը ծախել, միայն թե իրենց երեխաներին բանակ չուղարկեն.Վան Համբարձումյան (video) Ոչ մեկդ չկասկածի, որ Արցախում նախագահի միակ թեկնածուն Վիտալի Բալասանյանն է. Գառնիկ Իսագուլյան (video) Նոր մանրամասներ Օվշորի սկանդալային գործից. ներկայումս էլ դատական համակարգում գործում է ծանոթության ֆակտորը.փաստաբաններ (video) Սկանդալային պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի համար Նիկոլ Փաշինյանին է դիմել «Խոստում» ֆիլմի ռեժիսորը (video) Անշնորհք բառերով սպառնում են ինձ. Մարինա Խաչատրյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին (video) «Փախուստ բանտից» համաշխարհային ֆիլմի պրոդյուսերը կապ չունի ՀՀ-ի հետ, ինչու՞ է նրա դեմ հաղորդում ներկայացվում ՀՔԾ.փաստաբան (video) Օվշորի հայտնի գործում ինչպե՞ս հարուցվեց քրգործ, երբ գործին «խառնվեց» Սաշիկ Սարգսյանը.փաստաբաններ (video) Նիկո՛լ, դու էսօր ազգադավ քաղաքականություն ես վարում. Գառնիկ Իսագուլյան (video) Ինչու Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը չեն մասնակցել Ալեն Սիմոնյանը ՆԳ նախարա՞ր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերն ու զարգացումները, միջադեպ Արցախում` անվտանգության ապահովում, վարչապետ փաշինյանի վերջին հայտարարությունները: Բանակում տեղի ունեցած մահերը: Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերն ու զարգացումները, միջադեպ Արցախում` անվտանգության ապահովում, վարչապետ փաշինյանի վերջին հայտարարությունները: Փետրվարի 24-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է արաբագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը: ԹԵՄԱ՝ Սիրիայի շուրջ գործընթացները՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման և տարածաշրջանային հնարավոր զարգացումների համատեքստում: Փետրվարի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, անդրանիկագետ Կարո Վարդանյանը, գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը և պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Թեման՝ «Զորավար Անդրանիկի 155-ամյակին ընդառաջ: Լույս է տեսել Ռ. Սիմոնյանի «Օտարներն Անդրանիկի մասին» նոր գիրքը: Զորավարի կերպարն ու դերը, Անդրանիկը՝ մեծերի հուշերում և բանահյուսության մեջ, հարակից հարցեր» Փետրվարի 24֊ին` ժամը 12.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Ընդդեմ » իրավական կամայականությունների ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի ասուլիսը: Թեման՝ 1. Խոջալուի իրադարձությունների տարելիցի օրվան ընդառաջ Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցան Խոջալուի դեպքերը, Նախընտրական Արցախ. Հնարավոր վերադասավորումներ և զարգացումներ Հարգելի գործընկերներ.Փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբը կհյուրընկալի Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանին և կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանին:Թեման՝ Ինչպե՞ս է հնարավոր կարգավորել թափառող շների հիմնախնդիրը:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության «Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի» պետ Սևակ Բալոյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, NABU Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Աղաջանյանի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտակա... Ս. թ. փետրվարի 24-ին, ժամը՝ 15:00-ին «Անի Գրանդ» հյուրանոցում (հասցեն՝ Ք. Երևան, Հանրապետության 65) տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումներն ու սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգի արդիականացված տարբերակը, ինչպես նաև միջոցառման ավարտին սոցիալական աջակցության տարածքային բաժիններին կհանձնվի դյուրակիր համակարգչային տեխնիկա (պլանշետներ): Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։ Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։ Ծրագրում նախատեսվում է ․ Ժողովրդական տոնախմբություն Երգ ու պար Դիմակահանդես Լարախաղաց Ժողովրդական խաղեր Սուտլիկ հարսանիք Հացաթխում Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ն... ՓԵՏՐՎԱՐԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի: ԹԵՄԱ.- Եվրասիական փորձագիտական ակումբի ընթացիկ տնտեսական հետազոտությունների արդյունքների ամփոփում՝ «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում՝ մեր երկրի նախ...