Մարտի 1-ի գործով հարցաքննվել է գեներալ Արշալույս Փայտյանը
Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Արշալույս Փայտյանը:
Հայկական ժամանակը գրում է այդ մասին և նշում, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Արշալույս Փայտյանը 2008 թվականին զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը: Բացի դա նա եղել է 0038 հրամանի հիման վրա ստեղծված Երեւանի կայազորի պետի տեղակալը:
