Արտառոց դեպք Երևանում. Նուբարաշենի բանտում գտնվող կալանավորին այցելության եկած կնոջ մարմնի միջից հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 34-266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված գործ է ստացվել՝ ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ք. Դ.-ի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ք.Դ.-ն ապրիլի 1-ին այցելել է Նուբարաշենի բանտ, որտեղ անձնական խուարկության է ենթարկվել և որի արդյունքում էլ նրա հետանցքում հայտնաբերվել է «զիփ» փականով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է թմրամիջոցի նմանվող 26,9 գրամ քաշով բուսական ծագման կանաչավուն զանգված: Գ. Շամշյանի տեղեկութուններով, փորձաքննությամբ պարզվել է, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ք.Դ.-ն այդ թմրամիջոցը պետք է փոխանցեր Նուբարաշենի բանտի խցերից մեկում նախնական կալանքի տակ գտնվող 24-ամյա Վ. Ա.-ին, ում նա կարճատև այցելության է եկել: Պարզվել է նաև, որ Ք.Դ.-ն և Վ.Ա.-ն իրար հետ ծանոթացել են ամիսներ առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով և դրանից հետո Ք.Դ.-ն մի քանի անգամ այցելել և տեսակցել է Վ.Ա.-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 3867 անգամ
Լրահոս
Գազ չի լինի Հայաստանի իշխանությունները նորից ստում են, և նորից՝ Հայաստանի համար ճակատագրական հարցում․ Զուրաբյան Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am