Մի կաթիլ մեղրի պատմություն. ԱԺ-ում կարող էին նախապես ուսումնասիրել հայտերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների թիվ մեկ թեման դարձել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթը:

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցածը միջկուսակցական պատերազմի պատճառ է դարձել: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները միմյանց մեղադրում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին խորհրդարանական լսումներին հրավիրելու համար` կատարվածի ողջ պատասխանատվությունը գցելով միմյանց վրա: Նույնիսկ հրապարակվեցին փաստաթղթեր, որ լսումների հրավեր արել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, «Իմ քայլն» էլ հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գրությունը` ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ մի խումբ անձանց, այդ թվում՝ «Իրավունքի կողմ» հ/կ ներկայացուցիչներին (որոնք, ինչպես պարզվում է, ԼԳԲՏ անդամ են) խորհրդարանի շենք մուտքի թույլտվություն տալու վերաբերյալ:

Իրականում այս պատմությունը հիշեցնում է մի կաթիլ մեղրի պատմությունը: ԱԺ լսումների հրավիրելիս ո՛չ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահը, ո՛չ «Իմ քայլի» պատգամավորները, ո՛չ ԱԺ աշխատակազմը չէին կարող պատկերացնել, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոչ միայն կարող են մտնել ԱԺ շենք, այլև ելույթ ունենալ՝ բացահայտ խոսելով իրենց իրավունքների մասին: Ի վերջո, լսումներին մասնակցելու ցանկություն հայտնելիս նրանք չեն ասել, թե ովքեր են: Բայց, մյուս կողմից, ԱԺ-ում կարող էին նախապես ուսումնասիրել մասնակցության հայտ ներկայացրածների ինքնությունն ու հետո միայն որոշում կայացնեին՝ հաշվի առնելով հնարավոր անցանկալի հետևանքները: Այնպես որ, այստեղ մեղավորներ փնտրելը, միջկուսակցական պատերազմ մղելը, մեղմ ասած, տեղին չէ, առավել ևս, երբ այդ ամենից օգտվեցին հենց ԼԳԲՏ ներկայացուցիչները, որոնք հիմա փորձում են տեղավորվել հալածյալի կերպարի մեջ և ընդամենը մի փոքր ելույթով մի քանի օր շարունակ դարձան հասարակական-քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման մի երկրում, որն իրականում ավելի լուրջ խնդիրներ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 431 անգամ
Լրահոս
Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում Քաղաքական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ, նախ մանդատը գողացան, հիմա էլ սա․ Սաղաթելյան Նիկոլը փողի խնդիր ունի․ ամեն ինչ խլելու է․․․ (video) Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գումար է պահանջել Գագիկ Ծառուկյանից․ հիմա ի՞նչ կլինի․ Ռուզան Ստեփանյան (video) Ընդդիմությու՛ն, շտապ դուրս եկեք ու ստեղծեք պետական դիմադրություն․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Նազիկ Ավդալյա՛ն, Արթուր Ալեքսանյա՛ն, թքա՛ծ ունեմ ձեր վաստակի վրա, եթե հիմա լուռ եք․ Նարե Սոսե (video) «Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am