Օրբելյանը փրկություն է թե Օպերայի ,թե մշակույթի համար.Մարիամ Մերաբովա
Հրապարակը գրում է.Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեկվանից www.change.org կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված խնդրագիր ստորագրահավաք է սկսել՝ պահանջով չեղյալ համարել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը՝ Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու առնչությամբ։
Օնլյան խնդրագիրն արդեն ստորագրել են հազարից ավել մարդ, նրանց մեջ են նաեւ ճանաչված անուններ՝ Արա Գեւորգյան, Շուշան Պետրոսյան, Մարիամ Մերաբովա, ով մասնավորապես գրել է․ «Ստորագրում եմ, որովհետեւ Օրբելյանը դա մակարդակ է, նա փրկություն է թե Օպերային թատրոնի, թե մշակույթի համար։ Չի կարելի թույլ տալ նրա ազատումը իր զբաղեցրած որեւէ պաշտոնից»։
