«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով:
Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարեւոր ուղղությունը:
Ի դեպ, Մակունցը Լենայի ձեռքից տարել է նաեւ Արփինեի ղեկավարած մյուս` Հայաստան-Մեծ Բրիտանիա խումբը եւս: Ռուբեն Ռուբինյանը, որն ամեն տեղ «փոխարինում» է Արմեն Աշոտյանին, դարձել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, որը ղեկավարում էր Աշոտյանը:
«Դիրքերն ամրացրել է Ալեն Սիմոնյանը` դառնալով ամենակարեւոր խմբի` հայ-ռուսականի համանախագահ եւ ոչ միայն․ ստանձնել է նաեւ ամենակարեւոր ուղղություններից մեկի` Հայաստան-Իսրայել խմբի ղեկավարումը։
Նորերը նախկինների բարի ավանդույթը շարունակել են ընդդիմադիրներին բարեկամական խմբերի ղեկավարների պաշտոններ տալով, սակայն՝ նոր ընթերցմամբ. խորհրդարանական դիվանագիտության մեջ բավականին եփված Էդմոն Մարուքյանին վստահվել է Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգը, իսկ Նաիրա Զոհրաբյանին՝ արաբական աշխարհը` Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-Հորդանան»,- արձանագրեց ԱԺ մեր աղբյուրը»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը