Պետական վերահսկողական ծառայությունը 7 գրություն է ուղարկել դատախազություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պետական վերահսկողական ծառայությունն իր գոյության այս մեկ տարվա ընթացքում ընդամենը բացահայտումների 7 դեպքի վերաբերյալ է գրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի` ԱԺ ներկայացրած 2018 թվականի գործունեության մասին հաղորդումից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայության դիմումների հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել: Դրանցից ամենաաղմկահարույցը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում հայտնաբերված դեպքն է` մոտ 600 մլն դրամ արժողության տրանսֆորմատորի անհետացման վերաբերյալ: Մյուս դեպքերը վերաբերում են ավելի մանր գործերի»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
