«Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Թե ե՞րբ ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռները, հայտնի չէ։
Ընդհանուր առմամբ՝ խոշտանգված զինվորականների ու խաղաղ բնակիչների և պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված։
Ա.Ղազարյանի խոսքով՝ մյուս գործերի քննությունը դեռ չի սկսվել, բայց 336 հայցն էլ գրանցված է։
«Այդ 23-ին տրվել էր առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն արագացված կարգով էր քննում։ Դրանք իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են զոհված զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց մարմինները խոշտանգված էին»,- ասաց Ա.Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դատախազության, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի 19 զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել էր 6 քրեական գործ։ 3 առանձին քրեական գործեր էին հարուցվել գլխատման փաստերով»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը