«Առողջապահության փոխնախարար, կալանավորված Արսեն Դավթյանը, որը պետպատվերի հետ կապված մեքենայությունների մեջ է մեղադրվում, հնարավորություն է ունեցել պետպատվերի վերաբաշխումներ իրականացնել գրեթե ամեն ամիս։ Դա օրենքը չի արգելում, քանի որ բուժհաստատությունները երբեմն չեն ծախսում իրենց հատկացված գումարը կամ գերածախս են անում եւ ընթացքում դիմում են նախարարություն՝ գումարը վերանայելու խնդրով։ Հունվարին Ռազմիկ Աբրահամյանի կենտրոնը մոտ 200 միլիոն դրամ պակաս է ֆինանսավորվել, եւ կաշառք տալու «ջանքերն» ուղղված են եղել գումարն ավելացնելուն։ Մենք փորձեցինք ստանալ նախարարության կողմից այս տարի իրականացված պետպատվերի վերաբաշխումների ցանկը, որից պարզ կդառնար, թե ուրիշ որ կազմակերպությունների հանդեպ է նախարարությունն «առատաձեռն» եղել, սակայն մեզ մերժեցին՝ նախաքննական գաղտնիք է։ Ի դեպ, այս օրերին նույնպես նախարարությունում պետպատվերի վերաբաշխում է ընթանում, որն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը՝ մի քանի պաշտոնյայի հետ»:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը