Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է
Այսօր՝ ապրիլի 3-ին, ՀՀ վարչապետը դատարանում ցուցմունք տվեց 2017 թվականի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակներում, երբ հարձակում էր տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի անդամների վրա:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչու է որոշել ներկայանալ դատարան:
Հարցին, թե հարցաքննվել է մարտի 1-ի գործի շրջանակներում, Փաշինյանը դրական պատասխան տվեց:
