Անհասկանալի պաշտոնանկություններ Կառավարությունում

168 ժամը գրում է.Վարչապետի աշխատակազմում այսօր տեղի են ունեցել մի շարք պաշտոնանկություններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Սարգսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։

Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալիկ Մխիթարյանը ևս ազատվել է աշխատանքից։ 2011-2018 թվականներին Մխիթարյանը աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։

168 ժամի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև կառավարության իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, ով երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Տարբեր վարկածներ են հնչում, սակայն բուն պատճառը դեռևս հայտնի չէ:


Մեզ հասած տեղեկություններով՝ անհասկանալի այս ազատումների պատճառը՝ երկու հանձնաժողովների նախագահների վերանշանակումների ձգձգումն է եղել: Նույն աղբյուրները, սակայն, չեն կարողանում հասկանալ, թե խնդիրը կարգավորելու փոխարեն ինչու է ընտրվել պաշտոններից հեռացումը, առավել ևս, երբ նշված պաշտոնյաներից որոշների գործունեությունը միմյանց հետ անմիջապես փոխկապակցված չէ:

դիտվել է 2123 անգամ
Լրահոս
Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video) Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը դատարանում․ Սուրեն Սուրենյանց (video) Միշուստինը նայել է Նիկոլին ու մտածել՝ ինչքա՞ն կարելի է այսքան «փալաս» լինել․ Հովհաննես Շահինյան (video) Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Փաշինյա՛ն, Գագիկ Ծառուկյանի առյուծներին ԱԺ ես տանելու, բա չուչելնե՞րը՝ ու՞ր․ Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ու՞մ ես սիրում՝ էն հարսին,ում հարսանիքը հարամեցի՞ր, թե՞ տուրիստին, որ դուրս գցեցիր․Թովմասյան (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.am Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցից առաջ սկսվեց Ծառուկյանի գործը, որ առուծախ անելու հնարավորություն ունենա (video) Ծառուկյանի դեմ երեկվա գործողություններին մասնակցել է 2000 ԱԱԾ-ական (video) Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Եվրոպական անվտանգությունը չի կարելի դիտարկել միայն ԵՄ-ի շրջանակում. Թուրքիան առանցքային դերակատարում ունի. Հաքան Ֆիդան ԱՄՆ-ում վստահ չեն, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը «հարթ կանցնի». CNN «Նիկոլը վիզը ծուռ վազել է Միշուստինի մոտ»․ Ռուզան Ստեփանյան (video) Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է․ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր դեմ կարած գործի մասին (video) Արևմուտքը թույլ չի տա փոխել Ուկրաինայի վարչակարգը, այն իրենց լիովին բավարարում է. Նիկոլայ Ազարև ՇՏԱՊ․ Հայրս գիտե՞ք՝ իր ունեցվածքը ոնց է ձեռք բերել․ Ծառուկյանի դստրերը՝ դատարանից (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am