Ինչ էր շտապում հայտնել Նիկոլ Փաշինյանը

 168 ժամը գրում է.Պետեկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշները։ Իսկ մինչ այդ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում որոշ ցուցանիշներ ներկայացնել բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ։


Թե ի՞նչն է ստիպել վարչապետին այդպես վարվել, հավանաբար կռահեցիք: «Պետական բյուջեի հավաքագրումների պլանն առաջին եռամսյակում գերակատարվել է 11,4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9,4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել»,- գրել է վարչապետը։

Ի՞նչ կատարողականի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, իհարկե, դժվար է գլուխ հանել։ Բյուջեի եկամուտներն այլ բան են, հարկային եկամուտները` այլ բան։ Հիմա հարկային մուտքե՞րն են գերակատարվել, թե՞ բյուջեի եկամուտները։

Ամեն դեպքում, հազիվ թե Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ վարչապետը քննարկած լինել բյուջեի կատարողականը։ Ուստի պետք է ենթադրել, որ խոսքը բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների մասին է։


Անշուշտ, լավ է, որ դրանք գերակատարվել են։ Բայց ինչի՞ նկատմամբ, ի՞նչ պլանի մասին է խոսքը։ Բյուջեի հավաքագրումների գերակատարման մասին խոսելիս՝ լավ կլիներ, որպեսզի կառավարության ղեկավարը համեմատություններն աներ նախորդ ժամանակաշրջանի հետ։

Եվ հետո, ի՞նչ կապ ունի եկամուտների գերակատարումը բյուջեի պահուստային ֆոնդի հետ։ Եթե դրանով վարչապետը փորձել է տպավորություն ստեղծել, ապա կարող էր շատ ավելի լավ բան մտածել։ Ասենք, թե 11,4 մլրդ դրամը բյուջետային համակարգի քանի աշխատողի մեկ ամսվա աշխատավարձն է, կամ կենսաթոշակառուի` թոշակը։ Ավելի պատկերավոր կլինեին ցուցանիշները։

Անցնենք առաջ: «Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26,4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7,4 միլիարդ դրամով»,- գրել է վարչապետը` հավանաբար մոռանալով նշել, թե վերադարձվող ի՞նչ գումարների մասին է խոսքը։

Ոչ մեկը բյուջեից հենց այնպես գումար հետ չի տալիս։ Մնում է ենթադրել, որ խոսքն ավելացված արժեքի հարկի կամ շահութահարկի գերավճարներին է վերաբերում։

Որ տարեսկզբին Պետեկամուտների կոմիտեն շահութահարկի գերավճարներ իսկապես վերադարձրել է, փաստ է։ Այլ հարց է, թե ինչի հաշվին։

Հիշեցնենք, որ հունվարին շահութահարկի գծով բյուջեի մուտքերը բացասական էին 1,4 մլրդ դրամով։ Այսինքն` ՊԵԿ-ն ավելի շատ գումար էր վերադարձրել հարկատուներին, քան հավաքագրել էր։ Պատճառն այն էր, որ նախորդ տարվա վերջին որոշ հարկատուներ, իրենց կամքով թե ՊԵԿ-ի հորդորով, ավելի գումարներ էին փոխանցել` հավանաբար բյուջեի բարձր կատարողականն ապահովելու համար։ Դեկտեմբերին շահութահարկի գծով մուտքերը հասան գրեթե 34 մլրդ դրամի, ինչն իսկապես աննախադեպ էր այդ ժամանակահատվածի համար։ Բայց արդեն ընթացիկ տարվա սկզբին այդ գումարների որոշ մասը վերադարձվեց հարկատուներին։

Այս գումարների վերադարձի մասի՞ն է խոսում վարչապետը, թե՞ ԱԱՀ գերավճարների։

Փաստն այն է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում, ըստ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրված հրապարակումների, բյուջեի անցումային գերավճարները, այլ կերպ ասած՝ տնտեսավարողներին վերադարձված գումարները, կազմել էին գրեթե 54 մլրդ դրամ։

Պարզ է, որ 26,4 միլիարդը չէր կարող 7,4 միլիարդով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։ Թե՞, ինչպես վերջին շրջանում ընդունված է, դրանք վերանայվել և վերաթարմացվել են` ցանկալի արդյունք ստանալու համար։

Հաջորդը: «2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է»,- գրում է կառավարության ղեկավարը:

Շատ լավ։ Բայց դա անելուց առաջ ճիշտ կլիներ, որպեսզի վարչապետն ասեր, թե այս տարի քանի՞ նոր ՀԴՄ սարք է ներդրվել տնտեսվարողների մոտ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից շուրջ 25 հազար նոր սուբյեկտներ պարտավոր էին տեղադրել ՀԴՄ-ներ և դրանցով անցկացնել իրենց շրջանառությունները։ Պարզ չէ՞, որ դա պետք է հանգեցներ ՀԴՄ կտրոնների թվի ավելացման, ի՞նչ զարմանալու բան կա դրանում։ Եթե անգամ ընդունենք, որ նախատեսված 25 հազարից միայն 10 հազարն է սկսել ՀԴՄ կիրառել, ապա այն թվերը, որոնք հայտարարում է վարչապետը, ամենևին էլ ոգևորող չեն։

Ստացվում է, որ, ասենք, մարտին տեղադրված նոր ՀԴՄ սարքերից յուրաքանչյուրով տրամադրվել է միջին օրական 20-25 կտրոն։ Շա՞տ է, թե՞ քիչ, դատեք ինքներդ։

Եվ հետո, կարևորը ոչ այնքան կտրոնների քանակն է, որքան արձանագրվող գումարը, որի մասին ոչինչ չի խոսվում։ Կտրոնների թիվը դեռ ոչինչ է, եթե դրանից շրջանառությունները չեն ավելանում։ Միշտ էլ կարելի է, ենթադրենք` 10 հազար դրամ առևտուրն արձանագրել 5 կամ 10 կտրոնով։ Պարզ է, չէ՞, որ դրանից բյուջեի մուտքերը չեն ավելանում, չնայած ՀԴՄ կտրոնների թիվը 10 անգամ աճում է։

Բանը հասել է այնտեղ, որ վարչապետն անգամ լսված բողոքարկումների ավելացման մեջ է սկսել դրական բան փնտրել. «ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն՝ կեսից ավելին, բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը»:

Արդյո՞ք լսված բողոքների թվի եռապատկումը վկայում է, որ գործարար միջավայրի փոխվստահությունն ավելացել է։ Իսկ գուցե շատացե՞լ են այն հարկատուները, որոնք դժգոհ են հարկայինի աշխատանքից։

Ի վերջո, ստացվում է, որ նախորդ տարվա համեմատ բողոքներն ավելացել են։ Իսկ որ դրանց կեսից շատը բավարարվել է, հիմք չէ գործընթացը դրական գնահատելու համար։ Ըստ էության, այդպես է եղել նաև նախկինում։

դիտվել է 885 անգամ
Լրահոս
ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am