Սա բարոյական նորմերի կոպիտ խախտում է

Ես պետք է խոստովանեմ, որ միայն երեկ երեկոյան եմ իմացել, որ Արա Շիրինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: Տեղեկացա, երբ թերթերը գրեցին դրա մասին: Իսկ հանձնաժողովի անդամները տեղյալ չէի՞ն: Անկեղծ ասած շփոթված եմ այն ամենից, ինչ տեղի ունեցավ: Հասկանալի է, որ այն ինչի մասին գրում եմ անձնական հարց չէ և կապ չունի <<մրցույթին>> իմ մասնակցության հետ: Ակնհայտ է, որ Հանրայինի ղեկավարը կուսակցական պետք է չլինի, այն էլ իշխող կուսակցության անդամ: Սա բարոյական նորմերի կոպիտ խախտում է: Սա այնպիսի ակնհայտ բան է, որ անգամ օրենքով չպետք է ամրագրված լինի նորմալ հասարակություններում: Այնպես, ինչպես օրենքով չի սահմանվում, որ սեղանի շուրջ հարևանի ափսեի մեջ թքել չի կարելի: Ես կարծում եմ, եթե մենք ուզում ենք Հայաստանի հանրապետության ապագայի հետ կապված մեր վերջին հույսը չկորցնել, ուրեմն մրցույթը պետք է չեղյալ համարել: Մամուլի այն ակումբների նախագահները, որոնք իրենց մտահոգությունն էին հայտնում մրցույթի ընթացակարգի վերաբերյալ և հայտարարում էին, որ կհետևեն, որ արտառոց անարդարություն չլինի, սրանից էլ ավելի արտառոց բանի՞ էին սպասում: Թե՞, Շիրինյանը հենց այն թեկնածուն էր, որի համար նրանք <<պայքարում>> էին: Ի դեպ կարդացի Արայիկ Շիրինյանի գրառումներից մեկը, որը սկսվում է այսպես,- <<Մշակույթի նախարարությունը կույր աղիք է, որի գոյության մասին հուշում է միայն ցավը>>: Փաստորեն, ոչինչ պատահական չէ, այս ... երկնքի տակ: Եվ, այդուհանդերձ, այդ պսեվդոմրցույթը պետք է չեղյալ համարել, քանի որ խախտվել են տրամաբանության և բարոյականության բոլոր սահմանները: Պետք է նոր մրցույթ անցկացնել՝ մասնակիցներին ուղղված նոր պահանջներով և նոր ընտրող հանձնաժողովով, որի անդամների ընտրության սկզբունքը նույնպես պետք է փոխվի: Եթե ոչ, ապա Հանրայինի նախագահի այս ընտրությունը կարձանագրվի որպես մի մեծ հետընթաց քայլ, որը կդառնա վատ օրինակ առանց այն էլ երկու ոտքից կաղացող Չորրորդ իշխանության ձևավորման ճանապարհին: Չմոռանանք , որ առաջիկայում հեռուստաընկերությունների տրամադրման մրցույթներ են լինելու և կարելի է պատկերացնել, թե ինչ սկզբունքով դրանք կարող են իրականանալ, եթե այսօր սա չկանխվի:

Գրել է Կարինե Հակոբյանը

դիտվել է 3391 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am