Մի հաղորդագրության պատմություն. վարչապետի մամուլի ծառայության խմբագրած հայտարարությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ բավական ուշագրավ աշխատաոճով աչքի ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Այն նախ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում բառացի նշված էր.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարեւորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը եւ վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առեւտրի ծավալների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։ Որոշ ժամանակ անց վարչապետի մամլո ծառայությունը հանդես եկավ նույն հաղորդագրության նոր՝ խմբագրված տարբերակով, որում արդեն ներկայացված էր միանգամայն այլ տեքստ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարեւորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը եւ վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը:

Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առեւտրի ծավալների ընդլայնման համար: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։

Ուշագրավ է սակայն, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված հաղորդագրությունը գրեթե նույնական է հաղորդագրության այն տեքստի հետ, որը սկզբում տարածել էր վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը։

«Н.Пашинян проинформировал об итогах прошедшей 9 марта в Вене встречи с Президентом Азербайджанской Республики И.Алиевым по нагорнокарабахской проблематике и выразил благодарность российской стороне за весомую посредническую роль в переговорном процессе…».

Հասկանալի է, որ խնդիրը «տեղեկատվություն է ներկայացրել» եզրի մեջ է, որն իր մեջ որոշակի սուբորդինացիա է պարունակում՝ ընդգծելով հայկական կողմի ստորադաս կարգավիճակը։

Թերեւս այդ պատճառով է վարչապետի մամլո ծառայությունը խմբագրել իր իսկ տարածած հաղորդագրությունը, ինչը, նկատենք, տարածված պրակտիկա չէ եւ կիրառվում է, թերեւս, միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Խնդիրը, իհարկե, հաղորդագրությունների տեքստերը չեն։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների բույթն ու որակն է։

Հայաստանի նոր իշխանությունների համար եւս հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են համարվել ուղղահայաց հարաբերություններ, որոնցում Հայաստանը ստորադաս կարգավիճակում է։

Այն, ինչում ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն իր ելույթներում մեղադրում էր նախկին՝ ՀՀԿ-ական իշխանություններին։

Հենց այդ բարդույթն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դարձել, որպեսզի Փաշինյանի մամլո ծառայությունը խմբագրի իր իսկ տարածած հաղորդագրությունը։ Հաղորդագրության երկրորդ՝ ուղղված տարբերակը, իհարկե, ավելի բարեհունչ է ու հաճելի՝ ինքնիշխանության տեսանկյունից։ Խնդիրն այն է, սակայն, որ հաղորդագրության տեքստի ձեւակերպումներից ինքնիշխանության կամ դրա բացակայության հանգամանքը չի փոխվում։ Վկան՝ նույն հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահի պաշտոնական էջի հարորդագրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 599 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am