Արտակարգ պատահար. Վթարվել է «Արզնի 2-Երեւան» ջրատարը

Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 - Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ:

Պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն էլ խոշոր: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ մեկնել է դեպքի հնարավոր վայր ու հայտնաբերել վթարը Գետամեջ գյուղին հարակից այսպես կոչված գազի պահեստարանների շրջանում: Ջուրը հզոր ցայտով դուրս էր հորդում ինչ-ինչ պատճառներով խողովակի բացված կարից: Գործին ձեռնամուխ են լինում անմիջապես:

Ինչպես աշխատանքների վայրից տեղեկացրեց «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը, անհրաժեշտ նախապատրաստությունից հետո, եռակցողներն արդեն ձեռնամուխ են եղել վթարի վերացմանը: Աշխատանքներում ներգրավված են բավարար քանակությամբ եւ մասնագետներ, եւ տեխնիկա, եւ ծախսանյութեր: Գործն առաջ է գնում անխափան:

Նշված խողովակաշարից սնվող տարածքների մեծ մասի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է համաձայն գրաֆիկի՝ ջրամբարներում կուտակված ջրի շնորհիվ: Այնուամենայնիվ, Արաբկիրի որոշ վայրերում ժամը 13:30-24:00 դադարեցվում է ջրամատակարարումը:

Դրանք են Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա.Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցները, ինչպես նաեւ Գետամեջ գյուղը:

Ըստ Դավիթ Սահակյանի, եթե չլինեն անկանխատեսելի խոչնդոտներ, ապա «Արզնի 2 - Երեւան» ջրատարի շահագործումը կվերսկսվի նշված ժամկետին: Ցավոք, դրանից հետո եւս որոշ ժամանակ կպահանջվի այդ խոշոր ջրատարը, ինչպես նաեւ ներքաղաքային բաշխիչ ցանցը մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջրով լցնելու ու այնտեղ բավարար ճնշում ապահովելու համար՝ սպառողների լիարժեք ջրամատակարարումը վերականգնելու նպատակով:

Տարվող աշխատանքների մասին՝ նաեւ լուսանկարներով, որոնք հենց նոր ստացվեցին վթարի վայրից:

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Գազ չի լինի Հայաստանի իշխանությունները նորից ստում են, և նորից՝ Հայաստանի համար ճակատագրական հարցում․ Զուրաբյան Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am