«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։
Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաեւ տուրիստական գործակալությունը։
Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները եւ նշել է, որ Meat Market-ի եւ LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։
Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը