Ինչո՞ւ է փորձում փրկել Արթուր Դավթյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել գործը վերաբացելու դեմ: Ինչպես հայտնի է, իրավապահները դեռ փնտրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար մեղադրվող Արամ Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Այդ գործով անցնում է նաեւ Դիլանյանը:

Գործը վերաբացելու դեմ իր կարծիքն էր հայտնել նաեւ Սիլվա Համբարձումյանը` նշելով, որ գործը կարճել է այն ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը. քաղաքական կամք չի եղել այն բացահայտելու: Սակայն զարմանալի է, որ Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել` ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին: Թարմացնենք գործարար Համբարձումյանի հիշողությունը, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է եղել 2015 թվականից մինչեւ 2016 թվականը եւ գործը մինչեւ վերջ չի տարել, քանի որ հրաժարական է տվել դատախազի պաշտոնից: ԱԺ նախկին պատգամավորի կաշառքի գործը կարճել է ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը եւ կրկին վերաբացել է հեղափոխությունից հետո:

Հետաքրքիր է, թե ինչու է Սիլվա Համբարձումյանը փորձում այս պատմությունից փրկել Արթուր Դավթյանին: Միգուցե այս իրավիճակում գործում է այն խնդիրը, որը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, երբ դիմեց վարչապետին` նշելով. «Մենք պիտի պաշտպանենք, որպեսզի մարդու ոտի տակ փոս փորողների նոր ինստիտուտ չձեւավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1015 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Ես պայքարում եմ արդարացման համար, իմ մեղավորությունը հաստատող ապացույցներ գոյություն չունեն. Դավիթ Տոնոյան Իրանցին ասել ա՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն ա խաբել․ պաշտպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am