Փաշինյան-Ալիև՝ Վիեննայում. անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ առաջ տարածաշրջանային այցի արդյունքում հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահները:

Իհարկե, այս ընթացքում եղան ուշագրավ իրադարձություններ, մասնավորապես այն, որ Հայաստանի վարչապետը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկեց հստակեցնել երեք սկզբունքների եւ վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը եւ մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Մյուս կողմից էլ Երեւանը հստակ հայտարարեց, որ բանակցությունը լիարժեք կլինի միայն Ստեփանակերտի մասնակցությամբ, եւ դա բանակցության ձեւաչափի վերականգնում է, ոչ թե խախտում:

Այդպիսով, այդ ֆոնին ինչ խոսակցություն եւ քննարկում կարող է լինել Վիեննայում: Թեեւ Երեւանը հայտարարել է, որ հենց այդ հարցերն է քննարկելու համանախագահների եւ Ադրբեջանի հետ հնարավոր հանդիպումներում՝ լինի նախագահական, թե նախարարական մակարդակով: Բաքուն, ինչպես հայտնի է, մերժում է Երեւանի մոտեցումները, սակայն նույն կերպ նաեւ առկա է հարցը, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչ է բանակցելու: Սրանով հանդերձ՝ ակնառու է, որ այսօրինակ հարցադրումները փոքր-ինչ պարզունակ են իրենց ուղղադրությամբ, որովհետեւ խոսելու թեմաները իսկապես բավականին շատ են, ընդ որում՝ թե՛ միմյանց հետ, թե՛ նաեւ համանախագահ երկրների:

Այս առումով մեզ համար թերեւս հարկ է արձանագրել, որ արցախյան խնդրում գործնականում անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը: Իհարկե, մինչ իրավիճակը կբյուրեղանա այդ աստիճան, կարող են լինել տաք փուլեր՝ սահմանին լարվածության, հրադադարի խախտման տարբեր ինտենսիվության փուլերի տեսքով, սակայն, խոշոր հաշվով, այլընտրանք չկա, եւ դրան է, ի վերջո, գալու Ադրբեջանը՝ գործնականում միակ պետությունը, որը չի ընդունում եւ դիմադրում է այդ հեռանկարին:

Իհարկե, կան այդ դիմադրությունից օգտվող պետություններ էլ, սակայն այդ հանգամանքը նրանց համար, այսպես ասած, երկրորդային շահ է, ոչ ռազմավարական, քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունավետ ընթացքի պարագայում փակվելու է նաեւ այդ խաղի հնարավորությունը: Այլ հարց է, թե որքանով է այդ ընթացքը երաշխավորված կամ ինչ դինամիկայով է լինելու, ինչ արագությամբ ու ծավալով:

Խոշոր հաշվով, սա է ուղիղ համեմատական լինելու արցախյան խնդրում կիպրոսյան հեռանկարի արագության համար: Այդ տեսանկյունից, ինչ են խոսելու Վիեննայում մի կողմից պարզ է, մյուս կողմից, իհարկե, անհայտ, սակայն մի բան միարժեք է խոշոր հաշվով, որ Երեւանը պետք է հետեւողական շարունակի սկսածը՝ թե՛ արցախյան հարցում մասնավորապես, թե՛ հեղափոխության հարցում ընդհանրապես»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 400 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր Սամվել Ալեքսանյա՛ն, Խաչատուր Սուքիասյա՛ն, Նիկոլը գալիս է ձեր հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am