Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ էտ օրն էլ չենք նշում Քաղաքացու օր. Արմենուհի Կյուրեղյան

Ես ինձ Հայաստանի քաղաքացի համարում եմ, բայց կառավարության նշած այդ Քաղաքացու օրվա խորհուրդը չեմ հասկանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը: «Եթե մտածում են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարելի է նշել տոն, ապա՝ 1996 թվականին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ էտ օրն էլ չենք նշում որպես Քաղաքացու օր։ Ինձ համար դա ավելի մեծ տոն էր։ Հեղափոխության ընկալումը ինձ համար այլ է։ Սա ուղղակի իշխանափոխություն էր»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։ Ըստ նրա՝ այս քայլը հանրությանը երկրում առկա չլուծված խնդիրներից հեռու պահելու մի նոր փորձ է. «Սա նոր շոու է եւ ուրիշ ոչինչ։ Մարդկանց ամեն օր մի նոր բան եմ հրամցնում, որ հեռու պահեն հիմնական խնդիրներից։ Իրենց ծրագրում ոչ մի ծրագրային դրույթ չկար, ոչ մի աշխատատեղերի բացման դրույթ չտեսանք, բայց մարդիկ Քաղաքացու օր են ուզում նշել»,- ընդգծեց Կյուրեղյանը: Նա նաեւ չի կարողանում հասկանալ, թե ո՞ր քաղաքացու օրն են ուզում նշել. «Էն քաղաքացու, որ սահմանադրորեն աշխատանքի իրավո՞ւնք ունի, բայց արդեն դիմում է գրել, որ օր առաջ պետք է ազատվի աշխատանքից։ Ո՞ր քաղաքացու, էն 800 հազար «լոդր» քաղաքացիների՞, որոնք աշխատել չեն սիրում մեր երկրում, որոնք նպաստի համար աշխատանքից հրաժարվում են։ Ո՞ր քաղաքացու, էն 10 հազար շարիկ գլորողների՞, չգիտեմ իրենք ո՞ր քաղաքացուն նկատի ունեն»: Դիտարկմանը, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Քաղաքացու օրը Հանրապետության երկրորդ կարեւոր օրն է՝ Անկախության տոնից հետո, Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց. «Առավել եւս, եթե դա Կրթության եւ գիտության նախարարն է ասել, երեւի ինքը ուզում է դոկտորական պաշտպանի այդ թեմայով։ Անկեղծ ասած, ես այս կառաավորությունից որեւէ լուրջ բան չեմ էլ սպասում։ Իրենք իրենց համար իրենց օրը լցնում են։ Թող մենք անուն չտանք ոչ մի օրվա, բայց ամեն օր գործ անենք»։ Նշենք, որ արդեն 7 ամիս է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների մայրերը նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածից որեւէ մեկ օր ընտրեն, եւ զոհերի հիշատակի օր նշանակեն, սակայն որեւէ արձագանք առայժմ չկա. Հիմա նրանք դժգոհում են, որ իշխանությունները, փաստորեն, ավելի շատ կարեւորել են հեղափոխությունը: Այս թեմայի վերաբերյալ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այդքան վատ օրերը ցանկալի կլինի, որ շատ չլինեն օրացույցում. «Բոլորս այդ օրերը հիշում ենք, դա մոռանալ չի լինի»,- ասաց նա։

 

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ Սամվել դպիր․ Վեհափառին աշխարհիկ անունով կոչելը զուգահեռներ է արթնացնում բոլշևիկյան ռեժիմի հետ Փաշինյանի քաղաքական կուրսի փոփոխությունից հետո Արցախում տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում․ Շարմազանով Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի համար (video) Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրությունից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիբանանի պետական ու համայնքային գործիչների հետ. մանրամասներ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Գազ չի լինի Հայաստանի իշխանությունները նորից ստում են, և նորից՝ Հայաստանի համար ճակատագրական հարցում․ Զուրաբյան Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am