Բանանի գնի փոփոխությունը սեզոնային է. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բանանի թանկացումը կապված է սեզոնայնության հետ: «Կամայական միրգ, բանջարեղեն ունի իր սեզոնայնությունը, քանի որ մեզ մոտ բանան չի աճում, մենք բանանի սեզոնայնությունը լավ չգիտենք»,-ասաց նա: Նա նշեց, որ վերջին շրջանում մի քանի զուգադիպություն է եղել բանանի գնի փոփոխության և քաղաքական հայտարարությունների հետ միջև: «Կարեն Կարապետյանի ժամանակահատվածում եղավ քաղաքական հայտարարություն, որ այլևս մենաշնորհներ չկան և այդ հայտարարությունից հետո զուգադիպեց Հայաստանում բանանի սեզոնային խմբաքանակի ներկրումը` ավելի մատչելի գնով: Հետո, երբ սեզոնի վերջն էր, բանանը սկսեց կամաց-կամաց թանկանալ, դրան հետևեց իշխանափոխությունը և նորից զուգադիպեց բանանի էժանացման սեզոնի հետ, և հիմա եկավ սեզոնը, որ նորից պետք է թանկանա»,-ասաց նա: Այսպիսով, ըստ նրա, հեղափոխությունից հետո բանանի գնի կտրուկ նվազումը զուգադիպություն էր: «Դա թող ոչ մեկ իրեն չվերագրի, քանի որ, եթե մեկը վերագրում է իրեն մի բան, որն իրենը չէ, իսկ հետո բնական մի վատ բան է տեղի ունենում, ստիպված է լինում քաշել դրա բեռը»,-ասաց նա: Բաբկեն Պիպոյանը հնարավոր համարեց, որ մի խմբաքանակ էլ մի փոքր թանկանա, իսկ հետո նորից սկսի իջնել և ամռանը հասնի ամենամատչելի գնին: Նա նշեց, որ դա կախված է նաև նրանից, թե որ երկրից է ներկրվում բանանը։ Բաբկեն Պիպոյանն ավելացրեց, որ Հայաստանում բանանն ամենաէժանը կլինի օգոստոսին: Ինչ վերաբերում է նրան, որ բանանի գինը կապված էր մենաշնորհի հետ, ՀԿ նախագահն ասաց, որ ինքը, ամեն դեպքում, մենաշնորհի մասին տեղեկություն այս ոլորտում չունի: «Տնտեսությանը շնչելու համար պետք է չնչին գնաճ, սակայն դա այնքան պետք է լինի, որ սպառողի գրպանին չհարվածի: Եթե մեր երկրում գնաճը զուգակցվի եկամուտների աճով, մարդիկ կցանկանան այդ գնաճը»,- ասաց նա և նշեց, որ մարդիկ գիտեն, որ գնաճը եկամուտների վրա չի ազդում, դրա համար միայն բացասական են գնահատում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր» Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video) Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է.Նարեկ Կարապետյանը՝ Թունյանին (video) Նավթի գները նվազել են Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան (video) Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը ․ ունենք ժամանակի սղության խնդիր ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում գտնվող Wildberries-ի պահեստը․ տուժածներ չկան Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն» «Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով զարգացումները» Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում (video) Ժողովու՛րդ, ֆիքսեք․․․ այս իշխանության օրոք է մեր տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվել ՌԴ-ից (video) Էրդողանի պաստառը պոկած քաղաքացին կալանավորվել է Ձերոնց ամեն հարցի ժամանակ ես էլ արձագանքեմ՝ լավ բան չի լինի... Ասեք՝ չխոսան. Մանուկյանը՝ Ռուբինյանին (video) «Ժողովու՛րդ, մեզ քաշելու են ու․․․»․ Նարեկ Կարապետյան (video) Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ Սամվել դպիր․ Վեհափառին աշխարհիկ անունով կոչելը զուգահեռներ է արթնացնում բոլշևիկյան ռեժիմի հետ Փաշինյանի քաղաքական կուրսի փոփոխությունից հետո Արցախում տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am