Ներիշխանական դավադրության սպասելու անասելի տառապանքը

Կառավարության մարտի 21-ի նիստին, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, որի համաձայն՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է, վարձատրություն չեն ստացել: «Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է, որ 21-րդ դարում պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,-ասաց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այդ նիստի օրակարգ ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել: «Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել. պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե վարչապետը նամակ ստացավ, հենց խնդիր առաջացավ, ասել՝ եկե՛ք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»,- բարկացավ վարչապետը: Կառավարության նիստում տեղի ունեցած այս միջադեպը հերթական անգամ եկավ ապացուցելու այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում արշալույսները, մեղմ ասած, խաղաղ չեն: Այս հանգամանքը հայտնի էր անգամ վարչապետի վերջին մամուլի ասուլիսից, երբ նա գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ պետական համակարգի ներսում կան ուժեր, որոնք ընդդիմանում են անցումային արդարադատության ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև ակնարկեց, որ իրեն հայտնի են այն «բոլոր երեք կաբինետները»,որոնցում կառավարության դեմ տարբեր ծրագրեր են մշակվում: Կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև Փաշինյանի անկեղծությունը մամուլի ասուլիսի ժամանակ գալիս են ապացուցելու նաև այն, որ Փաշինյանը սկսել է ինքն իր թիմին չվստահել և ամենուրեք դավադրություններ փնտրել: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ներքուստ զգում է, որ ոչ միայն հանրության շրջանում, այլև պետական համակարգում, տնտեսական բլոկում, հատուկ ծառայություններում ինքը հետզհետե կորցնում է իր վարկանիշը և զայրույթի շոուներով և դավադրությունների մասին խոսելով փորձում է կանխել իր դեմ իր կարծիքով կազմակերպվելիք հնարավոր դավադրություններ: Սակայն արդարության համար պետք է նշել, որ խնդիրները Փաշինյանի համար ստեղծվում են ոչ թե երեք-չորս սենյակներում, այլ իր իսկ կողմից իր իսկ կաբինետում: Երբ պետական համակարգը վերածվում է անձնական հաշիվները պարզելու ինստիտուտի,երբ չի իրականացվում արդյունավետ կառավարում, ինչի արդյունքում Փաշինյանի վարկանիշն ընկնում է, պարզ է դառնում, որ իշխանության ներսում տարբեր գործընթացներ են սկսվում, և հենց այդ գործընթացները կանխելու համար էլ Փաշինյանը գնում է հրապարակային քայլերի: Միանշանակ, պետք է նշել, որ շատ դժվար է սպասել դավադրությանը և անգամ յուրայինների թիմում զգալ, որ դու կամաց-կամաց դառնում ես օտար: Իմիջիայլոց, այն, որ Փաշինյանն իր թիմի ներսում ունի լուրջ խնդիրներ, նա զգացել է դեռևս կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Ազգային ժողովում մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, երբ Փաշինյանը նշեց, որ հասկանում է, որ հաղթանակը բոլորինս է, իսկ պարտությունն անձամբ իրենն է լինելու: Նա լավ հասկանում է, որ տապալման պարագայում իր թիմի ներսից իրեն «քցողներ» են լինելու, և ինչպես 2018 թթ. ապրիլ-մայիս ամիսներին ոմանք «հերոսաբար» լքում էին «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի խրամատը», ապա այս պարագայում ոչ թե ոմանք, այլ գրեթե բոլորը մեկ մարդու պես լքելու են «հեղափոխական խրամատը»: Դավադրություններից իրականում կարող է չվախենալ միայն այն ղեկավարը, որն արդյունավետ կառավարում է իրականացնում, և այդ կառավարման արդյունքները բոլորը կարողանում են իրենց մաշկի վրա զգալ: Առանց այս հարցը լուծելու՝ Փաշինյանին դժվար կլինի ազատվել դավադրությունների ստվերներից: Բենիամին Մաթևոսյան Քաղաքագետ Հ.Գ. Արդյունավետ կառավարումն անհրաժեշտ է ոչ միայն պետությանը, այլ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին: Պատմությունն ունի բազում օրինակներ, թե ինչ բախտի են արժանանում ոչ միայն հեղափոխությամբ մերժված առաջնորդները, այլ նաև իրենց փոխարինելու եկած անձինք: Ռուսական պատմության չբացահայտված էջերից մեկը մնում է այն, թե ինչու ռուս վերջին կայսր Նիկոլայ II–ը հեղափոխությունից հետո չլքեց երկիրը և չհանգրվանեց, օրինակ, իր բարեկամ, Անգլիայի թագավոր Գեորգ V–ի մոտ Լոնդոնում:

Նիկոլայ II եւ Գեորգ V
Ժամանակավոր կառավարության նախկին ղեկավար Ալեքսանդր Կերենսկին պատմել էր, որ 1917 թ. մարտինժամանակավոր կառավարությունը բրիտանացի գործընկերներից համաձայնություն էր ստացել ընդունել Նիկոլայ II–ին՝ իր կնոջ և երեխաների հետ: Սակայն երբ արտաքին գործերի նախարար Տերեշչենկոն հեռագիր ուղարկեց Լոնդոն՝ խնդրելով շտապ դեպի Մուրմանսկ նավ ուղարկել, որով հնարավոր կլինի թագավորական ընտանիքը դուրս բերել Ռուսաստանից, Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջից պատասխան եկավ, ըստ որի՝ անգլիական կառավարությունը և թագավորական ընտանիքը չեն կարող ընդունել ռուսական կայսրին: Տասնամյակներ անց Բրիտանացի պատմաբանները ներկայացնում էին, որ անգլիական թագավորական ընտանիքում մոտ երեք հատորի հասնող թերթերից վերցված դրվագներ կան,որոնցում ներկայացվում է, թե ինչ վտանգներով է հղի հեղափոխության տրանզիտը Անգլիայի համար: Փաստորեն, վախենալով սեփական իշխանության համար և վախենալով նոր հեղափոխությունից սեփական երկրում՝ Գեորգ V–ն օգնության ձեռք չմեկնեց իր բարեկամ և արյունակից Նիկոլայ II–ին:
Ալեքսանդր Կերենսկի
Բայց իրականում ոչ պակաս մերժվածի կարգավիճակ ստացավ Նիկոլայ II–ին փոխարինած Ալեքսանդր Կերենսկին, ով այնպես տապալեց կայսրության կառավարումը, որ ստիպված փախուստի դիմեց, սկզբից կանացի հագուստով լքեց մայրաքաղաք Պետերբուրգը, իսկ հետո արդեն առհասարակ փախավ երկրից: Մտածե՛ք…. Աղբյուրը՝politeconomy.org

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am