Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Քաղաքացու օր, ապրիլի վերջին, Անկախության օրվա չափ կարեւոր, եւ… դըմփ-դըմփ-հու-հա, իսկ ոմանք մտածում էին, թե մոտ մեկ ամիս առաջ իզուր աղմուկ էր եւ իզուր անհանգստություն, այս կառավարությունը իր ղեկավարով թքած ունի մեր պետականության եւ պետության վրա, թքած ունի ՀՀ բոլոր քաղաքացիների վրա, անում է ինչ ուզում է , իր «լեգիտիմությունը» դրոշակ դարձրած, չմտածելով, որ էս ճանապարհով շատ արագ ինքը անլեգալ է դառնալու մեր երկրում…
Այլեւս չեմ էլ զարմանում, չեմ բարկանում, չեմ նեղվում՝ լավ են անում, հասնում է բոլորիս, նրանց, որ իրենց չենք ընտրել եւ բոլորին, որ հնարավոր դարձրին այս ամենաթողությունը․․․Ասել եմ ու կրկնում եմ՝ գիժը քարը գլորեց եւ դեռ գլորում է… գլուխը՝ քարը, եթե ինքը մնա էդ քարի տակ, բայց, շատ վտանգավոր է, որ մեր պետությունը մնա եւ ազգովի թքած ունենալու ժամանակ էլ չգտնենք…
Սա սեւերի եւ սպիտակների հերթական բաժանարար գիծն է գծում լկտիաբար եւ էլի՝ լավ է անում, հասնում է, ձեռքը բռնող չկար էն ժամանակ, չկա հիմա ու էս գժանոցի մեջ ապրելու արվեստը չեմ էլ ուզում սովորել․․․որովհետև չեմ ուզում ապրել էս գժանոցում…
Հ․Գ․ Մենակ չասեք, թե նախկիննեից զզվում էիք, որ ազատագրվել եք, որ նոր Հայաստանում եք, չասեք, որովհետեւ այդպես ասողները եւ անցյալին էին արժանի եւ այս ներկային, որը բոլորիդ գլուխը կուտի է այդ օրը եւս կհայտարարի կերված եւ թքած գլուխներով քաղաքացիների օր…
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը