ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Ազգային անվտանգության ծառայության տնօրենԱրթուր Վանեցյանը տեղեկացրեց,որ ՀՀ այլեւս հնարավոր չէ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ տնօրենին ասաց, որ ժամանակին Հայաստանում գաղտնալսելու հնարավորություն ուներ ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ՝ որոշ այլ պետական կառույցներ ու օլիգարխներ։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլեւս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն եւ թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- ասաց Վանեցյանը․
Վանեցյանը հստակ չպատասխանեց՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։
«Հավաստիացնում եմ, որ իրականցնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը