ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին վրդովեցրել է քաղաքացու օր սահմանելու մասին կառավարության որոշումը, և նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա տնտեսական հեղափոխության բաղադրի՞չ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։
Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։ Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում...
Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել: Տարվա բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը, այլ ոչ թե մեկ օրը...
Արդեն պարզ են այդ օրվա ֆեյսբուքյան ճառերը գիտակից ու հպարտ քաղաքացու, քաղաքացիական զարթոնքի ու վերածննդի, քաղաքական մշակույթի վերելքի, երջանիկ քաղաքացու, քաղաքացիական հասարակության հաղթանակի ու էլի նման «նվաճումների» մասին...
Իսկ հաջորդ օրը՞...
Հաջորդ օրը դարձյալ կմոռացվի քաղաքացին, քանզի քչերը կհիշեն, որ այդ քաղաքացին զուրկ է աշխատանքից, բնակարանից և արժանապատիվ գոյատևելու տարրական մյուս պայմաններից...»։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը