Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշեց դռնփակ շարոունակել ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը։ Ընդ որում՝ նման միջնորդությամբ հանդես եկավ տուժող կողմը՝ վկաների հարցաքննության ավարտից հետո։
Տուժող կողմի հայտարարության համաձայն՝ դատական նիստի այս փուլը, որի ընթացքում պետք է քննվեն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված և դատարան ներկայացված տեսաձայնագրություններն ու գաղտնալսումները, պետք է անցկացվի դռնփակ. «Ներկայացված ձայնագրությունների վերաբերյալ կան արձանագրություններ, որ առնչվում են տուժողի և նրա մերձավորների մասնավոր կյանքին. Հարությունովը հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների, մասնավորապես` կնոջ և որդու հետ, ովքեր խոսել են տանից, և բնականաբար, չէին կարող կանխատեսել, որ հնարավոր է` գաղտնալսվեն: Այդ զրույցները վերաբերում են ինչպես նրանց անձնական կյանքին, այդպես էլ նրանց ընտանիքի արժանապատվությանը, հետևաբար` խնդրում ենք այս փուլը անցկացնել դռնփակ»,-նշեց Հարությունովի փաստաբան Բաբայանը` հավելելով, որ Հարությունովը ունի հիվանդություն, որը ևս չեն ցանկանում հայտնի դարձնել հանրությանը:
Հաշվի առնելով, որ տուժողի հարցաքննության ժամանակ տրվող հարցերը վերաբերելու են նաև այս ապացույցներին, փաստաբանը միջնորդեց տուժողի հարցաքննության փուլը ևս անցկացնել դռնփակ:
Մեղադրական կողմը միացավ տուժող կողմի միջնորդությանը` նշելով, որ դռնփակ անցկացնելը չի խախտի դատական նիստի հրապարակայնության սկզբունքը և կապահովի անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը:
Աղբյուրը՝ pastinfo.am
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը