Մեծ անորոշության տագնապը. հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ

Մաս 1 Մեր իրականության բոլորիս հայտնի մարտահրավերներին ավելացել է նորը` անորոշությունը։ Սա առայժմ հիբրիդային մարտահրավեր է, բայց ունի բոլոր հնարավորությունները ամենասուրը դառնալու։ Այն նկատելիորեն բյուրեղանում է։ Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա և սողոսկում է ամեն գյուղ ու քաղաք, ամեն տուն ու հիմնարկ, ամեն ոլորտ։ «Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից և պետության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։ Չկարողացանք ցրել անորոշությունը, չկարողացանք կասեցնել դրա ուժեղացումը, հերթական քայլերով խորացրեցինք այն, հանրային կյանք չբերեցինք կանխատեսելիության հեռանկարը, ուրեմն մեզ սպասում են նոր անկայության փուլեր, ցնցումներ, և էլի անհասկանալի հեռանկար։ Անորոշության գործոնները Կան թեմաներ, որոնց՝ իշխանության կողմից արծարծումը, ոչ գրագետ մատուցումը անորոշության հսկայական լիցքեր են ուղարկում հասարակությանը։ Բերեմ մի քանի օրինակ. 1. Երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, իշխանությունը պարզապես չի պատկերացնում, թե հենց հաջորդ պահից բիզնեսը և խոշոր սեփականատերերը ինչ են զգում, ինչ են մտածում, ինչ են որոշում և ինչ են անում։ Իսկ նրանք որոշում են՝ սպասել, ներդրում չանել, կապիտալը թաքցնել, կապիտալը երկրից հանել։ Յուրաքանչյուր խոշոր կապիտալի շուրջ միշտ աշխատում են հարյուրավոր միջին ու մանր բիզնեսներ, միջին ու մանր կարողությունների տեր ընտանիքներ և անորոշության ալիքը շատ արագ փոխանցվում է նաև նրանց։ Պետք չէ թերագնահատել ոչ իշխանության խոսքը, ոչ է՝ կապիտալի ընկալունակությունը։ Եվ եթե իշխանությանը թվում է, թե ինքը հերթական հեղափոխական լոզունգն է հայտարարում, ապա ռեալ բիզնեսը դա ընկալում է լրիվ այլ կերպ և պատասխանում է համարժեք՝ սպասում է կամ արտահոսում։ 2. Հաջորդ օրինակը. երբ իշխանությունից անընդհատ լսվում է կրճատումների և օպտիմալացումների թեման, իսկ մերձիշխանական խոսողները, իրար հերթ չտալով, եթերից եթեր տիրաժավորում են այն, իբր՝ շատ լավ բան են անում, ապա ցանկացած պետծառայողի ընտանիքում տիրում է համարժեք մթնոլորտ՝ ու՞մ կկրճատեն, ե՞րբ, բա ինչպե՞ս ենք ապրելու, բա երեխաների վարձերը, բա մյուսը... Հայաստանը փոքր երկիր է, երբ ասում ես՝ լուծարում եմ, փակում եմ, կրճատում եմ կամ կրճատելու եմ տասը հազար, 30 տոկոս և այլն, մյուս կողմից էլ ասում ես՝ հետ եմ վերցնելու, նվիրելու եք, խլելու եմ և այլն, դա արդեն առնչվում է հարյուր հազարարվոր մարդկանց, այսինքն՝ ձևավորում է անորոշության ակնհայտ մթնոլորտ։ 3. Անորոշության հաջորդ խոշոր աղբյուրը շատ հարցերի շուրջ իշխանության մոտ տեսակետների բացակայությունն է։ Որքան հստակ եղավ իշխանության տեսակետը հարցերի լայն շրջանակների վերաբերյալ, այնքան կանխատեսելիության աստիճանը հասարակության կյանքում մեծ կլինի։ Սոլիդ իշխանությունը ստանում է նման մթնոլորտ երկրում։ Իսկ տեսակետների անհստակության, սոցցանցային կառավարման և ամբոխահաճության (հանրությունը մեզնից ակնկալում է, հանրությունը մեզնից պահանջում է...) պայմաններում ձևավորվում են անորոշ սպասումներ, ինչը պարալիզացնում է առաջընթացը։ 4. Կա ավելի վտանգավոր օրինակ՝ պատերազմի և խաղաղության սիրողական մեկնաբանությունը։ Ոչինչ ավելի չի քայքայում պետության հիմքերը, չի խեղդում առաջընթացը, որքան կաբինետային հերոսների հռետորաբանությունը։ Ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ, առավել ևս՝ պատերազմ տեսած ժողովուրդները։ Պատերազմի հավանականությունը պետք է լինի հնարավորինս նվազագույն, և դրան պետք է միտված լինի պետական միտքը։ Պատերազմը զոհեր են, ավերածություններ, արտագաղթ։ Եվ էժան ռեյտինգին ուղղված ցանկացած նման կոչ խտացնում է անորոշության ամպը։ Պատերազմին պատրաստվում են գրագետ, անաղմուկ աշխատանքով և ոչ թե՝ իրական պատերազմ չտեսածների՝ Բաքուն գրավելու դատարկ կոչերով։ Ի դեպ, նույնքան վտանգավոր է նաև խաղաղության սխալ մատուցումը։ Չգիտես՝ ինչու խաղաղությունը ներկայացվում է որպես պարտության, միակողմանի զիջումների արդյունք, ինչն ամենևին այդպես չէ։ Սա առանձին քննարկման առարկա է, որը կանենք առաջիկայում։ Անորոշության պատճառները Թեև իշխանության փոփոխությունից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ, բայց ձևավորված անորոշությունն ունի հստակ նախապատմություն։ Թվում էր, թե նոր իշխանությանը հենց իր հաջողության համար բոլորից շատ էր պետք՝ երկրում ունենալ որոշակիություն և կանխատեսելիություն։ Թե՛ իշխանության շահը, թե՛ պետության շահը պահանջում են կայունություն և կանխատեսելիություն։ Վստահ եմ, որ նոր իշխանությունները սա շատ լավ հասկանում են և ձգտել ու ձգտում են դրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ ստացանք այսօրվա անորոշության վիճակը։ Շատ կարևոր է՝ հասկանալ պատճառները, որ գտնենք բանալին՝ ուղղելու, սրբագրելու և երկիրը նոր պոզիտիվ հուն վերադարձնելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ, որոնք հիմքն են դրել հետագա տրամադրությունների։ Սխալ առաջին. ազատ քվեարկություն, բայց անբովանդակ ընտրություններ Խորհրդարանական արտահերթ ընտրություններն այդքան արագ անցկացնելը ամենահիմնական սխալներից մեկն էր։ Դրա արդյունքում մենք իրոք ստացանք ազատ քվեարկություն։ Բայց՝ միայն այդքանը։ Եթե սա իսկապես հեղափոխություն էր, ապա այն արժանի էր ավելի լուրջ բովանդակության։ Այն պետք է լիներ նոր գաղափարների, նոր ծրագրերի մրցակցություն։ Եվ պետությունը կլիներ լրիվ այլ տրամադրությունների մեջ։ Կլիներ փոփոխությունների, լավ ու ավելի լավ գաղափարների մրցակցության տիրույթում։ Հապշտապ ընտրությամբ մենք մեր փոփոխությունների հնարավորությունը զրկեցինք գաղափարներից։ Սխալ երկրորդ. մարտի 1-ի թեմայի նման ընթացքը Մարտի 1-ի թեման կար, և այն շրջանցել հնարավոր չէր։ Այն ուներ տարբեր մոտեցումների և լուծումների հնարավորություն։ Հապճեպ, առանց հաշվարկելու, իշխանությունը ընտրեց ՀՔԾ հորինած իրականության մեջ պարփակվելու մոդելը։ Նշանակվեցին մեղավորներ, բավարարվեցին որոշակի շրջանակների զգացմունքային ապրումները։ Մի քանի շաբաթ իշխանության լինելուց հետո հայտարարվեց, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է։ Այդքանը։ Իսկ լայն հանրությունն ուղղակի օտարացավ այդ թեմայից։ Այնինչ խնդիրը բոլորովին այլ պետք է լիներ՝ զսպվածություն, մարտի 2-ի բանալին, համերաշխության ու համակողմանի հետևությունների։ Մենք գնացինք վստահություն չներշնչող քրեական գործերի ու անվերջ դատերի ճանապարհով, որը ոչ մի հանգրվանի չի բերելու։ Սխալ երրորդ. ընդհատվեց ղարաբաղյան խնդրի ինստիտուցիոնալ շղթան Նոր իշխանությանը ոչինչ չպետք է խանգարեր Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումներ և շփումներ ունենալ խնդրին տիրապետող՝ նախորդ իշխանությունների հետ։ Դա պիտի արվեր ճիշտ ժամանակին՝ իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո։ Սա էր պահանջում պետության շահը։ Ղարաբաղի խնդիրը որևէ իշխանության սեփականությունը չէ. սա ազգային անվտանգության խնդիր է, սա խաղաղության և պատերազմի խնդիր է, և խնդրի ինստիտուցիոնալ շղթայի անընդհատությունը ուղղակի պետության շահն էր պահանջում։ Դա Հայաստանը կդասեր լուրջ պետությունների մակարդակին։ Սա կբերեր, ի դեպ, նոր իշխանության հեղինակության աճին՝ ի հաշիվ լրջության։ Գոնե մի ուղղությամբ երկրում կլիներ այլ մթնոլորտ։ Փոխարենը՝ ընտրվեց միտինգում նախորդներին մեղադրելու տարբերակը։ Եվ արդյունքում՝ մենք ստացանք պատերազմի թեմայի սրացում, ինչը կարևոր շտրիխ է՝ համընդհանուր վտանգավոր անորոշության մեջ։ Ինչու՞ է կարևոր սխալների նշումը. որովհետև որքան էլ ցավոտ են դրանք, դեռևս պահպանվում է դրանց շտկման որոշակի ռեսուրս։ Պետք է լուրջ մտածել այս ուղղությամբ, քանի դեռ չենք մոտեցել անդառնալիության սահմանին։ Ընթացիկ սխալներ Այս դասակարգման մեջ են մտնում մերձիշխանական շրջանակներից անընդհատ հնչող՝ լավ չմտածված (կամ՝ ուղղակի չմտածված) գաղափարները, որոնք հաճելի են հասարակ լսարանին, բայց վտանգավոր են ու խորը անորոշության են մատնում հասարակության էֆեկտիվ հատվածին (այդ թեմաներից մի քանիսը վերը նկարագրվել են)։ Հետևաբար՝ իշխանությունը շատ զգույշ պետք է լինի իր ձևակերպումների մեջ։ Կա տպավորություն, որ իշխանությունը չի գիտակցում իշխանության խոսքի գինը։ Իսկ իշխանությունից դուրս դեռևս չի ձևավորվում հեղինակավոր խոսքի բևեռը, իսկ հնչող կարծիքները, որքան էլ՝ հաճախ մտածված ու գրագետ, դեռևս չունեն հասարակությանը սթափեցնելու համար անհրաժեշտ ազդեցիկությունը։ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am