Յուլիա Նաչալովայի հայրը հայտնել է դստեր մահվան պատճառը
38-ամյա երգչուհի Յուլիա Նաչալովայի մահվան պատճառ է հանդիսացել սրտի կանգը։ Դեպքը տեղի է ունեցել արյան վարակից հետո, հայտարարել է երգչուհու հայրը։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։ «Բորբոքային պրոցես, արյան վարակ։ Սիրտը չի դիմացել», - ասել է Վիկտոր Նաչալովը։ Ինչպես տեղեկացրել է` բժիշկները մեկ շաբաթ պայքարել են Նաչալովայի կյանքի համար։ Նշենք, որ Նաչալովան շտապ հոսպիտալացվել է մարտի 8-ին։ Նրա մոտ առկա է երիկամային անբավարարություն, թոքերի այտուց եւ պնեւմոնիա։ Բացի այդ՝ երգչուհին հիվանդ է շաքարային դիաբետով եւ կարմիր գայլախտով։
