lenta.ru-ն՝ հղում կատարելով Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը հայտնում է,որ Ամերիկյան զինվորականները ոչնչացրել են յեմենյան ակաբեկիչ Ջամալ Ահմեդ Մուհամեդ Ալի ալ-Բադավիին:
CNN հեռուստաալիքը հայտնում է, որ ալ-Բադավին զոհվել է հունվարի 1-ին Եմենի Մարիբ նահանգում ավիահարվածի արդյունքում: Վաշինգտոնում հայտարարում են, որ գործողության ժամանակ ահաբեկիչը մենակ է եղել:
«Մեր աշխատանքը «Ալ-Քաիդայի» դեմ շարունակվում է: Մենք երբեք չենք դադարի պայքարել արմատական իսլամական ահաբեկչության դեմ»,-գրել է Դոնալդ Թրամփը:
Ալ-Բադավին, որը համարվում էր 2000 թվականին Ադենա նավահանգստում «Քոուլ» ականակրի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը, ըստ ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի վարկածի՝ աշխարհում ամենահետախոզվող ահաբեկիչներից մեկն էր: Նրա ձերբակալմանը նպաստող տեղեկատվության համար սահմանվել էր հինգ մլն դոլարի չափով պարգեւատրում:
2004 թվականին Յեմենում ահաբեկիչը դատապարտվել էր մահապատժի, ավելի ուշ այն փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ, 2007 թվականին նա ազատ էր արձակվել տեղական իշխանությունների նկատմամբ հավատարմություն պահպանելու խոստման դիմաց: Այդ ժամանակից ի վեր՝ նա հետախուզվում էր ԱՄՆ-ի կողմից:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը