Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեղեցին դարեր ի վեր մեր պատմության նավն է, մեր ինքնության նույնականացումը:
✝️Սբ. Ծնունդն է ինձ համար «ամանորը»: Նոր կյանքի սկիզբը. առանց մեղքերի, մեղադրանքների, լի հավատով և ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ: Քրիստոնեության մեջ շատ է պատասխանատվությունն ու կամքի գործոնը:
Դադիվանքն ինձ հուզեց առաջին իսկ վայրկյանից, երբ ուխտ արեցի մի օր տեսնել այն վերականգնված և ուժեղ՝ ինչպես վայել է մեր հավատքին ու եկեղեցուն: Ես ուխտ արեցի ջանքերս միացնել այն բոլոր ուխտավորներին՝ հայտնի թե անհայտ, որոնք դարեր ի վեր շենացրել, պահել ու վերականգնել են մեր հավատքի տաճարներն ու մեր Պատմությունը։ Ինչպես որ Վանական համալիրն է իր ամբողջության մեջ լիարժեք և ուժեղ, այնպես էլ մեր բոլորի հավաքական ուժն ու կամքն է նորոգող ու հավատի ուղին ամրացնող։
Աստծո օգնությամբ ուխտս ավարտին եմ հասցնում, խոստումս՝ պահում։
Սբ. Մարիամն ունի հետաքրքիր գմբեթ. ցավալիորեն վատ վիճակում էր, բայց վերականգնելիս փորձել ենք առավելապես պահպանել կառույցի նախնական տեսքը, ինչի համար հարկ եղավ շատ մեծ շառավղով փնտրել ու հատ առ հատ գտնել քարերը, որոնցով շարված է եղել։ Վերաբացումը նախատեսում ենք գարնանը։ Աստված առաջ։
✝️ Վանքերը պետք է թելադրեն որակ, ամրացնեն Ոգին ու Պետականությունը: Նրանց կաևորագույն գործառույթն է ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԸ։ Ի վերջո Քրիստոսի ծնունդով սկսվեց Լույսի և սիրո ժամանակը։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս ՜)»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը