Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ ադրբեջանական մամուլում տարածվեց իտալացի լրագրողի հոդվածը, որտեղ փախստականները պատմում էին իրենց կյանքի պատմության մասին, թե ով որտեղից ու ինչ պայմաններով է եկել ու հաստատվել իրենց ներկայիս բնակության վայրը։ Հոդվածի մեջ նաև նշվում է, որ ադրբեջանցի փախստականները պատրաստ են կրկին բնակվել իրենց հին տներում, նրանք նույնիսկ պատրաստ են ապրել հայերի հետ։ Հոդվածի հերոսներից մեկը ասում է՝ «Մենք ուզում ենք ամեն գնով վերադառնալ Ղարաբաղ, պատրաստ ենք նույնիսկ նորից ապրել հայերի հետ միասին։ Սակայն մենք պետք է հետ ստանանք մեր հողերը։ Իմ կարծիքով, եթե զինվորները հեռանան, մենք կկարողանանք նորից ապրել հայերի հետ միասին»։
Ադրբեջանական իշխանության համար ցանկացած անձ, ով պատրաստ է հայի հետ ապրել, համարվում է թշնամի ու իշխանությունը շատ արագ պատժում է նրանց։
Հոդվածը տպագրվելուց ժամեր անց այրվեց Բաքվի Խաթայ թաղամասում գտնվող փախստականների հանրակացարանը։ Հրդեհի արդյունքում շենքը դարձել է անպիտան։
Դրանից մեկ օր անց հրդեհվեց Գոյչայում գտնվող մեկ այլ հանրակացարան, որը նախատեսված էր փախստականների համար։ Շենքը կրկին դարձել է գրեթե անպիտան»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը