ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի 14-ին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։
«Խմբակցության քարտուղար կլինի Հակոբ Սիմիդյանը, հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների անունները դեռ քննարկվում են։ ԵԽԽՎ պատվիրակության կազմն էլ պատրաստ կլինի հունվարի 15-ին, որպեսզի 16-ին պատվիրակության անդամների անունները ուղարկվեն ԵԽԽՎ»,– ասաց Կոստանյանը։
Կոստանյանի խոսքով՝ հունվարի 10-ին մանդատները պաշտոնապես ստանալուց հետո մինչեւ առաջին նիստը բոլոր հարցերի պատասխանները կլինեն։
Նշենք, որ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին։
7-րդ գումարման ԱԺ–ն ունի 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
ԱԺ առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին՝ երկուշաբթի, ժամը 10։00-ին։
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը