Ոստիկանության 31-ամյա ծառայողը Jeep Grand Cherokee-ով բախվել է 80-ամյա վարորդի «06»-ին

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում բախվել են Ախլաթյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արարատ Բաբայանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի 15 ՕՍ 326 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 80-ամյա Պավլուշա Վարդանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 QP 531 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Պ. Վարդանյանի ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 47-ամյա Վարդանուշ Վարդանյանն ու 25-ամյա Էլիզ Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղիղ ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Jeep Grand Cherokee-ի վարորդ Ա. Բաբայանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «06»-ին, այնուհետև հայտնվել մայթին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբայանն աշխատում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am