Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քիչ երկար ստացվեց, բայց հուսով եմ պատկերացրածս կփոխանցեմ ձեզ:
Տարվա սկիզբը լավ ժամանակ է նպատակներ դնելու ու պլաններ գծելու համար։
Գիտեմ, որ շատերը հենց էդպես էլ սկսում են, մտքերը տալիս են թղթին կամ գրում սառույցին, քչերն են քայլում դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Կամ առաջին իսկ քայլից ասում են, որ դժվար է, բարդ է, անհնարին է ու հենց օրորոցում խեղդում նպատակի իրականություն դառնալը։
Ու էդպես տարիներն անցնում են. մեծամասնությունն ասում է վաղը կսկսեմ ու էդպես վաղը դառնում է անցյալ ու էդպես տարիներն անցնում են ու շատերիս երազանքը մնում է անցյալում։ Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով, մենք ամեն օր հետ ենք նայում, բայց մարդու աչքերը գլխի հետնամասում չեն, պետք է առաջ նայել սիրելիներս։
Երբեք մի պատճառաբանեք, որ ուրիշները հաջողակ են, ճակատագիրը նրանց ժպտացել է իսկ ձեզ ոչ, ամեն ինչ ձեր ձեռքերում է, սկսեք իրագործել ձեր նպատակները, նվնվալով ձեր կյանքն եք վատնում, երբ բողոքի առիթ ունեք, նախևառաջ փորձեք ինքներդ այլ կերպ ապրել, ու գործով փոխել վիճակը. փնթփնթալով մեր շրջապատն ու աշխարհն ավելի լավը չենք դարձնում։ Այո, սա ես եմ ասում, ով տարիներ առաջ փնփնթալով ու բախտն անիծելով էր զբաղված, ով հետո հասկացավ, որ դրանով ոչինչ չի փոխի, միակ ճանապարհը գիտելիքներ ձեռք բերելու, նպատակներ դնելու ու այն իրագործելու ճանապարհն է։
Հիշեք, բոլոր ճանապահները դժվար են, բայց անհնարին չեն
Սկսեք տարին նպատակներով ու իրականացրեք ոչ մի խոչընդոտի առաջ չկանգնելով։ Եթե կամք կա, կա նաև ճանապարհ
Սիրում եմ բոլորիդ
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը