Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Այդ օրը, 22:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Գեորգի Սարինյանն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ` 12-ամյա Գրիգոր Ա.-ին և 13-ամյա Կարինե Ա.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը`վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Աղբյուրի փոխանցմամբ`վրաերթի ենթարկվածները քույր և եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը