ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ժողովուրդ, փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։ Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու, կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ, ու նշում, որ իր վարչապետ դառնալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, այսօր հայտարարեց, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։
Այ քեզ բան... Ասում է Գազպրոմը, Գազպրոմ Արմենիային թանկ է վճարում, բայց մենք այնպես կանենք, որ չթանկանա ժողովրդի համար։
Մեկ ամի՞ս, երկու՞, երե՞ք, յո՞թ... Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։ Այստեղ են ասել, քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։ Սա է Նիկոլի քաղաքականությունը»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը