Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության՝ կյանքի ցուցումով. միակ ելքը շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն է ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Անհամատեղելիությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ կյանքի համար վտանգավոր բնույթի հիվանդությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ կալանավայրը անկարող է տրամադրել մասնագիտական բժշկական խնամք ու բուժում նման հիվանդությամբ տառապող կալանավորի համար, ինչպես նաև հատուկ դիետիկ սնունդ ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ։ Թեև այդ հանգամանքը միայն այսօր հիմք հանդիսացավ Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու համար, նշված խնդիրը կալանավորման առաջին օրից՝ հոկտեմբերի 6-ից շարունակաբար բարձրացվել է իրավասու մարմինների առջև, որը որևէ իրավական լուծում չի ստացել։ Մինչդեռ այդ ընթացքում նրա առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել՝ ունենալով անդառնալի հետևանք և նրա կյանքը դնելով իրական և անխուսափելի վտանգի առջև։ Տեղի ունեցածն ընդհամենը ապացուցում է այն ամենը, ինչի մասին բոլոր հնարավոր եղանակներով բարձրաձայվել է Սամվել Մայրապետյանի փաստաբաններիս ու բժիշկների կողմից նրա ձեռբակալման առաջին իսկ օրվանից: Անկասկած է, որ առողջական վիճակի վանթարացման և շարունակվող կալանքի միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ, և դրա պատասխանատվությունն ընկած է իշխանությունների վրա, որոնց ցուցումով Սամվել Մայրապետյանը մոտ երեք ամիս պահվել  է անհարկի անազատության մեջ։ Ներկայումս Սամվել Մայրապետյանի փաստաբաններս պատրաստվում ենք գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով վիճարկելու ենք նրա առողջությանը հասցված վնասը և խափանման միջոց կալանավորման անօրինականությունը, որոնք վերագրվում են իշխանություններին։ Սամվել Մայրապետյանի կալանավորումը 2018 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում բարձրացնում է ՀՀ սահմանադրության 27-րդ (անձնական ազատության իրավունք) և 26-րդ (խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելք) հոդվածներով սահմանված հիմնարար իրավունքների խախտման լուրջ հարցեր։ Առավել ցավալի է, որ շատ փաստեր հիմք են տալիս եզրակացնելու, որ վերը նշված խախտումները ունեցել են խտրական բնույթ։ Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ազատության մեջ հայտնված Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության՝ կյանքի ցուցումով։ Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։ Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։ Ավաղ, Սամվել Մայրապետյանի անձնագիրը գտնվում է Հատուկ Քննչական ծառայությունում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը անուղղակիորեն նշում է, որ գրավի կիրառմամբ ազատ արձակված անձի համար անհրաժեշտ է ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը տեղաշարժի իրավունքից օգտվելու անհրաժեշտության դեպքում։ Հաշվի առնելով հարցի լրջությունը, նախօրեին շտապ կարգով դիմում ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չունենք: ՀՔԾ-ի կողմից Սամվել Մայրապետյանի՝ Գերմանիա շտապ վիրահատության մեկնելու վերաբերյալ դիմումին ընթացք չտալու յուրաքանչյուր օրը վտանգի տակ է դնում նրա կյանքը, խախտում նրա ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը։ Եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ 29.12.2018 թ․ Երևան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am