Հեղափոխություն թե էգոիզմ. Նոր տարվա խոստովանության հրավեր հիասթափված հեղափոխականներին

Արի խոստովանենք որ, ցավոք, ապրիլ֊մայիսին եղածը հեղափոխություն չէր, որ եղել է հեղափոխության պատրանք իշխանությունը զավթելու համար, և բոլորս ենք այդ պատրանքին խաբվել, այո, ուզել ենք խաբվել, կարող ենք բացատրել թե ինչու ենք խաբվել, որ նախորդ իշխանությունը անտանելի էր դարձել, բա ինչ անեինք, որ մեկ անձը որոշել էր հավերժ իշխանության մնար, ինչքա՞ն էր մնալու, էլի 10 տարի՞, թե՞ 20տարի, և հանուն ինչի՞, որ փխրուն անվտանգություն ունեցող երկրը մինչև վերջ դատարկվի՞։ Այո, ամեն ինչ ճիշտ է, բայց խոստովանենք որ մեզ խաբել են, ոչ միայն, մենք ենք մեզ խաբել՝ առանց քննելու ու վերլուծելու ընդդիմադիր տրիբունի գաղափարները, մոռացության մատնելով նրա նախկին գործունեությունը, կամ էլ, եթե հիշեցրել են, ասել ենք՝ տեսեք, նա փոխվել է, այլևս այն ագրեսիվ այլատյացը չի, սեր ու համերաշխություն է քարոզում, և մեր զգացմունքը մտքից ուժեղ է եղել, հաղթել է մտքին, հրճվել ենք նրա կոչերով ու հասարակ մարդու հանդերձավորմամբ՝ ուսապարկով ու շապիկով։ Կարող ենք արդարանալ՝ թե գիտեք, մենք հեղափոխությանը մասնակցեցինք ոչ թե Նիկոլի համար, այլ որ փոփոխության ճամփա բացվի, որ Հայաստանի ընթացքին խոչընդոտող քարը մի կողմ դրվի և հասարակությունը բացվի, լայն շերտեր հնարավորություն ունենան իշխանությանը մասնակցել, մենք ի՞նչ իմանայինք որ մի իշխանամոլին փոխարինելու է մի ուրիշ իշխանամոլ, որոնց մեջ ոչ մի գաղափարախոսական տարբերություն չկա, որոնց համար իզմերի դարաշրջանը վաղուց ավարտվել է, բայց կառչած են մի իզմից՝ էգոիզմից, ընդ որում, նոր վարչապետը շատ ավելի՝ քանի որ եսասիրության և հայրենասիրության երկընտրանքի մեջ միշտ ընտրում է եսասիրությունը. մտասևեռումը կալանվորել նրան ով խանգարել է մի անգամ իր թայֆային իշխանությունը զավթել ու մեղադրել այն նույն հանցանքում, որով ինքն է դատապարտվել(եթե վերանձնային պատճառ էլ կա ապա այն է, որ երկրորդ նախագահը իշխանությունից հեռացրել է այն բոլոր անձանց, ովքեր ձևավորել են ժողովրդի վարչապետի քաղաքական հայացքները և ինչպես բազմաթիվ մարդկանց, նրան էլ ներշնչել իրենց ատելությունը և դարձրել իրենց թշնամանքի զոհը։ Բայց գուցե չէ, գուցե իսկապես ժողովրդի վարչապետը ավելի շատ էգոիստ է, քան հիմար), երկրի համար կարևոր անվտանգության կառույցում՝ ՀԱՊԿ֊ում պաշտոնանկ է անում Հայաստանի ներկայացուցչին, ու երբ ՀԱՊԿ֊ի երկրները թափուր աթոռի վրա զառ են գցում, ասում է՝ «Հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին լու՞րջ վերաբերվել, թե՞ ոչ», իսկ պատասխանը երկիրն է ստանում՝ քայքայվող հարաբերություններ այն հզոր երկրի հետ, որից զենք է գնում իր դյուրակեզ սահմանները պաշտպանելու համար։ Ապա հետխուզությունը ձախողած զիվորականին ու 2016֊ի ապրիլյան զոհերի պատասխանատուներից մեկին՝ խորհրդական դարձնում մի իրեն ձեռնտու ցուցմունքի խաթեր և այլն, և այս ամենը ինչի՞ համար, որ մարտի 1֊ը վրայից մաքրելով պսպղացնի սեփական եսը, սեփական էգոն՝ տեսեք ինչպես է անթերի ճառագում առաջնորդը(չընդունենք այն վարկածը, թե այս ամենը արվում է Ադրբեջանի ախորժակը հեշտ բավարարելու համար և երկրորդ նախագահը բանտ է նետվել, որ չկարողանա կանխել Ալիև֊Մամեդիարովի Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնավարություն տալու ցեղասպանական ծրագիրը, համարենք որ այս վարկածը տարածում են երկորդ նախագահի կողմնակիցները)։ Հաշվեք թե ժողովրդի վարչապետը մի ելույթում քանի անգամ է «ես» ասում։ Բայց էգոիզմը լիարժեք չէր լինի, եթե իր բարձր դիրքից չտարածեր դեռևս հավաքականության զգացում պահպանող հասարակության վրա, հարուստներին հանելով աղքատների դեմ, անբան հռչակելով բոլոր նրանց ովքեր գործազուրկ են, նրանց որոնց մեջ նորմալ կյանքի հույս արթնացրեց, ապա քծնեց՝ հպարտ քաղաքացի անվանելով, իսկ երբ նրանց ուսերի վրա իշխանության եկավ, մակաբույծ հռչակեց, թե ապրում են ուրիշի հաշվին. («350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350հազար մարդուց՝մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա որ ավելի շատ ճռա»)։ Եվ համահարթ եկամտի հարկի ներդրմամբ բարձրացնում է հարուստների աշխատավարձըայն գումարների հաշվին, որոնք ինչ որ չափով օգնելու էին ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Էգոյին էլ խանգարում են բոլոր այն հաստատությունները, որոնք հավաքականություն են խորհդանշում՝ Սփյուռք և Մշակույթ, հետևաբար Սփյուռքի ու Մշակույթի նախարարութունները փակվում են։ Այո, երբ իզմերը վերացնում են, մնում է մի իզմ՝ էգոիզմը, որի հետևից էլ գնաց համայն հայ ժողովուրդը։ Բայց եթե գոնե ինքդ քեզ հետ անկեղծ ես, ուրեմն, արդարացումները չեն փրկի չտեսնելու համար խաբվածությունդ, առավել ևս ինքնախաբվածությունդ։ Իսկ թե ինքներս մեզ որտեղ ենք խաբել, այ հետաքրքիր թեմա է։ Եթե յուրաքանչյուրս կարողանանք հայտնաբերել, թե որտեղ ենք ինքնրս մեզ խաբել, ինչու ենք խաբել և նաև որտեղ են մեզ խաբել, ավելի կամրապնդվեն մեր գաղափարական դիրքերը, իսկ երկրի համար օգտակար մտքեր կառաջանան։ Այսուհանդերձ, հարց՝ այս փոփոխությունը անհրաժե՞շտ էր, թե՞ ոչ, արժե՞ր, թե՞ չարժեր։ Ընդահանրապես, այսպիսի փոփոխությունները կամ հեղափոխությունները՝ իրական թե սուտ, հասարակությանը քաղաքական հասունություն ու փորձառություն են տալիս և նոր մտքեր ծնում։ Բայց այդպիսի հեղափոխական ուսումնառություն, այդպիսի շռայլություն կարող են իրենց թույլ տալ այն երկրները, որոնց չի սպառնում ճակատագրական վտանգներ։ Չորս կողմից թշնամիներով ու կասկածելի բարեկամներով շրջապատված, պատերազմի մեջ գտնվող երկրի ժողովրդին մեծ շռայլություն է խաբվելը իշխանամոլ դեսպոտների պոպուլիստական դատարկ կոչերին։ Պատմությունը մի հնարավորություն տվել էր քաղաքական փորձառություն ձեռք բերելու համար, 1990֊ականներին երկիրը մի հեղափոխություն ստացել էր։ Այո, այն մեկը իրական հեղափոխություն էր, երբ մի գաղափարախոսությանը փոխարինեց մեկ ուրիշը, համայնականին՝ էգոիստականը, և ստեղծեցին անձնական շահի վրա հիմնված նոսրացող երկիր։ Բայց, ցավոք, այն քաղաքական գիտակցության վրա քիչ ազդեցություն ունեցավ՝ մի կողմից հեղափոխականների ագահության ու իշխանամոլության պատճառով, որ այնքան անհանդուրժող էին այլ գաղափրների հանդեպ, որ փակեցին քաղաքական միտքը կրթելու, ուրիշներին կառավարման փորձ ընձեռելու, հասարակությանը՝ փորձառություն ձեռք բերելու հնարավորությունները, մյուս կողմից էլ իշխանությանը գաղափարախոսական դիմադրություն չստեղծելու հասարկության անկարողության պատճառով։ Հասարակութունը նոր գաղափարներ առաջադրելու մեջ այնքան անկարող գտնվեց, որ գաղափարախոսական դատարկության մեջ զնգզնգացին նրանք ովքեր իր աչքի առաջ իշխանությունը զավթել ու երկիրը թալանել էին և հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձել։ Երկիրը մի կերպ ազատվել էր նրանցից և սկսել էր երերուն քայլերով քիչ թե շատ ոտքի կանգնել, բայց 2008֊ին այդ հորդան, նրանք ովքեր իրենցից խելոք հաստոցները մետաղի ջարդոն սարքում֊ծախում էին, Գիտության առաջատար տերությունից ժառանգություն ստացած գործարաններին վերաբերվում էին այնպես ինչպես օրանգուտանները կոկոսի ծառուղուն, և ահա, նրանք ամբոխ հավաքելով լցվեցին հրապարակներ և արյուն հոսեցնելով ու 10 հոգու զոհաբերելով քիչ մնաց կրկին իշխանությունը զավթեն։ Մանկամիտ հասարակություն, որ իշխանության էր բերելու նրան ով իրեն դժբախտացրել էր, ինչպես մանուկն է պատրաստ գնալ էն իրեն մի անգամ բռնաբարած պեդոֆիլի հետևից, ով կրկին կոնֆետ էր ցույց տվել։ Բայց այն, որ հասարկության ստվար մասը անհանգստացել էր, ու չէր կարող հանդուրժել այդ հորդայի վերադարձը, դեռ հույս էր ներշնչում, որ ամբողջ հասարկությունը ինֆանտիլ չի։ Մոլորություն, պարզվեց որ՝ ոչ, այնքան մանկամիտ է, որ իրեն շռայլություն թույլ տվեց՝ առանց ծրագիր, առանց նոր գաղափարների, միայն երկրի ղեկավարին փոխելու մի քայլանոց գործողության պլանով, 2008֊ին ատելություն սփռող տրիբունը դիմակավորված՝ համերաշխության ու սիրո դիմակով ամբողջ ժողովրդին ոտքի հանի ու իշխանությունը զավթի։ Բոլոր նշանները կան որ այս մանկամտությունը թանկ է նստելու երկրի վրա, սպառնալիքները՝ հատկապես արտաքին սպառնալիքները, գնալով վտանգավոր են դառնում։ Հույսն այն է, որ մի քիչ ճիշտ դուրս գա էն խոսքը թե ժողովուրդը իմաստուն է, և ժողովրդի ներսում արթնանա ինքնապահպանման գիտակցությունը և թույլ չտա, որ կորուստները մեծ լինեն։ Վահան Իշխանյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am