«Հեղափոխության» կադրային բանկը

Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը լավն է, բայց թիմն է վատը, քանզի նորմալ կադրեր չկան, պրոֆեսիոնալներ չկան, մասնագետներ չկան իր թիմում: Սա, անշո՛ւշտ, վիճելի տեսակետ է, քանզի թիմը ձևավորում է լիդերը՝ իր տեսակով ու նմանությամբ: Կադրային խնդիրներն, իրոք, լուրջ են մեզ մոտ: Եթե նախկին իշխանությունները պետական ինստիտուտները և պաշտոնները վարկաբեկում էին շմայսներին, լիսկաներին, լֆիկներին և մյուսներին պաշտոն ու մանդատ տալով, ապա փաշինյանական իշխանությունը ոչ թե վարկաբեկում է պետական ինստիտուտները և պաշտոնները, այլ պարզապես «խուրդում» է դրանք: Նախարարները, փոխվարչապետերը, մարզպետերը, համայնքապետերը, պատգամավորները և մյուսները, որոնք պաշտոնի անցան քայլելու «ստուգարքը» հանձնելուց հետո կամ ճիշտ պահին ճամբարափոխ լինելու արդյունքում, չնչին բացառություններով անգրագետ են, իսկ երբեմն նաև՝ անմեղսունակ: Մենք հիմա ականատեսն ենք մարտնչող տգիտության ու հավակնոտ միջակության հաղթարշավի: Օրինակ՝ բոլորի աչքի առաջ հեռուստաբանավեճում տապալվեց Լենա Նազարյանը, որի գիտելիքները պետական կառավարման ոլորտում չեն գերազանցում դպրոցականի կամ, լավագույն դեպքում, 1–ին կուրսի ուսանողի մակարդակը, դառնում է ԱԺ փոխնախագահ: Լիլիթ Մակունցի պես ապաքաղաքական և միջակ աչոնիկը ղեկավարելու է իշխող խմբակցությունն ԱԺ-ում, իսկ քաղաքականության հետ կապ չունեցող մի հսկայական բիոզանգված խորհրդարանում կոճակի դեր է կատարելու Նիկոլ Փաշինյանի համար: Մեկ այլ պատմություն են Փաշինյանի նշանակած համայնքապետերը: Համոզված ենք, որ Կարգին Հայկոյին շատ շուտով կհաջողվի Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերածել էժանագին սերիալի նկարահանման հրապարակի և կրկեսի: Նախնական աշխատանքներն արդեն կան: Մյուս համայնքապետերն ու մարզպետերն էլ պակասը չեն: Օրինակ՝ Էջմիածնի նոր Մանվելը՝ նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որն իր գիտելիքներով չի զիջում նույն Լենա Նազարյանին կամ Լիլիթ Մակունցին, մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «Ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ: Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ: Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց»,-գրել է Դիանան: Այս գրառումը հնարավորություն տվեց արձանագրել հետևյալը՝ 1. քաղաքապետուհին, չնայած ուզում է ցույց տալ, թե իբր պատահաբար է նայել, բայց իրականում սերիալի սիրահար է, այն էլ՝ էժանագին սերիալի, 2. հայերեն ոչ բոլոր բառերի իմաստն է նա հասկանում և նախադասությունը կազմում է միջակ դպրոցականի մակարդակով, 3. Դիանան ուզում է խելոք ու մտահոգ մարդու և պաշտոնյայի տպավորություն թողնել, բայց ակամայից բացահայտում է յուր դատարկությունը: Էլի լիքը բաներ արձանագրվեցին, բայց չենք ուզում շարունակել: Սելեկտիվ աբորտի դեմ պայքարի առաջամարտիկ Դիանան ավելի լավ է պայքարի այլ սելեկտիվ բաների դեմ (որ հարցնի, կհուշենք): Ի դեպ, եթե Էջմիածնի նոր Մանվելին դուր չեն գալիս ֆուլհաուսատիպ սերիալները և նա կոչ է անում հեռու պահել երեխաներին հեռուստաէկրաններից, ապա նա պետք է դիմի իր թիմակիցներ Կարգին Հայկոյին ու Կոլոտ Հովոյին և նրանց ամոթանք տա՝ «խայտառակ հեռուստանախագծերի» համար: Չէ՞ որ հենց այս մարդիկ են տարիներ շարունակ եթերից բռնաբարել հայոց լեզուն ու բազմաչարչար հեռուստադիտողին: Այդ բռնաբարողներից մեկը հիմա «տժժում» է քաղաքապետարանում, իսկ մյուսը՝ համարյա պատգամավոր էր դառնում, բայց ժամանակից շուտ մերկացավ ու չստացվեց իր օրենսդիր ապագան, այլապես կարող էր նույնիսկ ԱԺ նախագահ դառնալ: Փաշինյանի կադրերին պետք է մեկ խորհուրդ տալ՝ խոսելուց առաջ մտածել և նույնիսկ մտածելուց հետո չխոսել, իսկ գրելուց առաջ սևագիր անել ու հետո պատռել այդ սևագիրն ու հրաժարվել գրածը հանրությանը մատուցելու գայթակղությունից: Հայտնի խոսք կա՝ լուռ մնա, խելացու տեղ կանցնես: Համ էլ՝ «ուտելիս» չեն խոսում: 7or.am

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am