Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ սկսվեց քաղաքական որսագողության ժամանակաշրջանը. Իրինա Քոչարյան. a1plus.am

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի զարմուհի, Երևանի ավագանու նախկին անդամ  Իրինա Քոչարյանի հետ –Ինչպե՞ս եք գնահատում ՌոբերտՔոչարյանին վերստինկալանավորելը: Փաստաբաններըմիջնորդությունն են ներկայացրել, որպեսզի փոխվի խափանմանմիջոցը. ակնկալո՞ւմ եք, որԱմանորին նա կլինի տանը: -Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ձերբակալությունները հակասում են սահմանադրական նորմերին, և նոր իշխանությունների կողմից պատմությունը իրենց օգտին սրբագրելու փորձ են ընդամենը։ Եթե ամեն ինչ հիմնված լիներ օրենքների ու սթափ մտածելակերպի վրա, այս ձերբակալությունները չէին լինի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխմանը, տեսնենք արդյո՞ք թույլ կտա նրանց հիվանդագին «ԵՍ»-ը՝ էգոն, թույլ կտա գնալ այդ քայլին, առավել ևս, որ նոր իշխանությունների վարք ու բարքից ակնհայտորեն երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը նրանց ծրագրերի ու հենց իրենց համար որոշակի սպառնալիք է կրում իր մեջ։ Այդ պատճառով նրանք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով (մեջբերեմ մեր քաղգործիչներից մեկին) փորձում են «փակել» նրան։ Լիովին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ Հայաստանում սկսվեց քաղաքական «որսագողության» ժամանակաշրջանը (эпоха политического браконьерства») ։ Եվ իրականում, դե-ֆակտո՝ «թավշյա իշխանությունների» կրեդոն ոչ թե հայտարարագրված «սերն ու հանդուրժողականությունն» են, այլ՝ ատելության համակարգված սերմանումը։ Իսկ տեռորը՝ ահաբեկչությունը այլախոհների հանդեպ, ոչ այլ ինչ է, քան՝ ջանադրաբար թաքցվող թուլության ու վախի արտահայտություն։ –Հասցրե՞լ եք կարդալ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Ո՞րն եք համարումհանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձը: –Այո, կարդացել եմ։ Եվ կարող եմ ասել, որ դա վերջերս կարդացածս ամենահետաքրքիր գրքերից մեկն է։ Գիրքը ոչ միայն հնարավորություն է տալիս գլխավոր գործող անձի հայացքով նայել մեր ժողովրդի նորագույն պատմության հրատապ ու կենսական իրադարձություններին, այլև՝ համոզված կարող եմ ասել, որ գիրքը նաև գեղարվեստական արժեք է ներկայացնում։ Կարծում եմ, գլխավոր ուղերձը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է իր ինքնակենսագրականում, դա այն գաղափարն է, որ ամբողջ ազգի մասշտաբով կայացվող որոշումների հիմքում պետք է լինի ոչ թե լիդերության ու իշխանության ձգտելը, այլ՝ սեփական ժողովրդի, նրա ճակատագրի մասին անկեղծ մտորումներն ու ապրումները։ Հատկապես, երբ այդ որոշումները ստիպված ես ընդունել ազգային ինքնության պահպանման համար պայքարում, ռազմական առճակատման պայմաններում։ -Դուք ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ էիք: Ակնկալո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն այլ վարքագիծ կդրսևորի: Ո՞ր քաղաքական ուժերից եք աջակցություն ակնկալում: -Կարծում եմ, խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը բավականին ակնհայտորեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի գործին։ Եվ դժվար թե մոտ ժամանակներս ինչ-որ բան փոխվի։ Իսկ ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին և ժողովրդի այն մասին, որը դեռ պահպանել է սթափ մտածելու ունակությունը, ապա ներկայիս իշխանությունների իռացիոնալ ու անարդյունավետ քաղաքականությունը ինքն այնպես կանի, որ դժգոհների քանակը կսկսի աճել գլորվող ձնագնդի նման։ Եվ ժողովրդի այդ մասը կսկսի միավորող կենտրոն փնտրել, որի շուրջը կկարողանար մեկտեղել իր ուժերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ գործնականում բոլոր քաղաքական կուսակցությունները, ում հայտարարագրված գաղափարախոսությունը տարընթաց է փաստացի գործողությունների հետ, վաղ թե ուշ մեռնում են՝ խեղդվելով սեփական ստերի մեջ։ Ինչքան մեծ է սուտը, այնքան աղմկոտ է ձախողումը։ Նույնը սպասում է թավշյա իշխանություններին։ Միայն թե կասկածում եմ, արդյո՞ք ձախողումն էլ թավշյա կլինի։ Դա հասկանում է նաև երկրի ղեկավարությունը, և հենց դա է պատճառներից մեկը, որ նրանց համար այդքան կարևոր է նսեմացնել Հայաստանի երկրորդ նախագահի ազդեցությունը երկրի ներքին գործընթացների վրա։ -Ո՞վ է «2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչը», որ Ռոբերտ Քոչարյանին պնդմամբ, փորձում է մաքրվել արյունից և իրեն մեղադրել: -Իսկ պատասխանը մի՞թե ակնհայտ չէ։ -Ի՞նչ կապ եք տեսնում Արթուր Աղաբեկյանին մեղադրանք առաջադրելու, Մանվել Գրիգորյանի կալանավորման և Քոչարյանի կալանավորման միջև: -Նրանք երեք բացարձակապես տարբեր, իրար հետ չկապակցված մարդիկ են և երեք տարբեր գործեր են: Նրանց միավորում է միայն մի հանգամանք` նրանք երեքն էլ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են: Հարցազրույցը՝ Սերգեյ Առաքելյանի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am